Եւրոմիութեան Խորհրդատուական խումբը եւ Հայաստանի ՓՄՁ<br /> Զարգացման ազգային կենտրոնը աջակցում են արտահանմամբ զբաղուող հայ<br /> արտադրողներին մուտք գործել եւրոպական շուկայ<br />


Եւրոմիութեան Խորհրդատուական խումբը եւ Հայաստանի ՓՄՁ
Զարգացման ազգային կենտրոնը աջակցում են արտահանմամբ զբաղուող հայ
արտադրողներին մուտք գործել եւրոպական շուկայ

  • 05-11-2009 18:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ԵՄ Խորհդատվական խումբը Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ներկայացուցիչների համար անցկացրել են սեմինար «Արտահանման տեղեկատու»-ի վերաբերեալ: Սեմինարի ընթաէքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի ներկայացուցիչը պատասխանել է արտահանուող ապրանքների համար կիրառուող հարկերի եւ մաքսատուրքերի վերաբերեալ հարցերին: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, «Արտահանման տեղեկատու»-ն իրենից ներկայացնում է տուեալների ինտերնետային անվճար շտեմարան, որը նպաստում է երկրների բարեկեցութեանը եւ տնտեսական զարգացմանը առեւտրի միջոցով, քանի որ դիւրին է դարձնում արտահանողների մուտքը եւրոպական շուկաներ: Սեմինարի նպատակն էր բարձրացնել «Արտահանման տեղեկատու»-ից օգտուելու փոքր եւ միջին ձեռնարկատէրերի հմտութիւնները, որպէսզի նրանք կարողանան ձեռք բերել մանրամասն տեղեկութիւններ արտահանման համար նախատեսուած որոշակի ապրանքների, ինչպէս նաեւ ներկրման անհրաժեշտ պահանջների վերաբերեալ: Սեմինարը հիմնականում նախատեսուած էր ՓՄՁ ներկայացուցիների համար: ԵՄ-ի Խորհրդատուական խումբը ստեղծուել է 2009թ.-ին: Բարձրակարգ եւ յատուկ մշակուած խորհրդատւութեան միջոցով խումբն աջակցում է ՀՀ կառավարութեանը Եւրոպական Հարեւանութեան քաղաքականութեան գործողութիւնների ծրագրի իրականացման հարցում: Հայաստանն առաջին երկիրն է, որը կօգտվի տեխնիկական աջակցութեան նպատակով կիրառուող այս ինովացիոն մօտեցումներից:
  -   Տնտեսութիւն