Գիւղատնտեսական ծրագրերի իրականացման համար Հայաստանի<br /> 2010թ.-ի պետբիւջէով նախատեսուած է մօտ 9,4 մլրդ դրամ<br />


Գիւղատնտեսական ծրագրերի իրականացման համար Հայաստանի
2010թ.-ի պետբիւջէով նախատեսուած է մօտ 9,4 մլրդ դրամ

  • 05-11-2009 17:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գիւղատնտեսութեան նախարարութիւնը յաջորդ տարուայ ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով ներկայացրել էր 17 մլրդ 622 մլն դրամի յայտ, որից 2010թ.-ի բիւջէի նախագծով նախատեսուել 9 մլրդ 3 մլն 956 հազարը: Ինչպէս նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարար Գերասիմ Ալավերդեանը, նախատեսուած գումարը այս տարուայ ֆինանսավորումից պակաս է 4 մլրդ 810 մլն դրամով, ընդ որում 3 մլրդ 600 մլն-ը` բիւջէտային ծրագրերի գծովէ, իսկ 1 մլրդ 206 մլն-ը` վարկային ծրագրերի: Ըստ Գ.Ալավերդեանի, նախագծով նախատեսւող 9 մլրդ 3 մլն 956 հազար դրամից 1 մլրդ 124 մլն դրամը նպատակաուղղուելու է նախարարութեան համակարգում գործող 6 պետական ոչ առեւտրային կազմակերպութիւնների, իսկ 730 մլն 719 հազար դրամը` նախարարի աշխատակազմի ու նախարարութեան 379 աշխատողների պահպանման ընթացիկ ծախսերին: «Բոյսերի պաշտպանութեան միջոցառումների» ծրագրի համար յատկացուելու է 150 մլն դրամ: Դրա շրջանակներում հանրապետութեան ցանքերում կիրականացուի կենտրոնացուած պայքար առաւել տարածուած վնասակար միջատների, մորեխների, մկնանման կրծողների դէմ: «Գիւղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի իրականացման համար յատկացուելու է 1 մլրդ դրամ: Այն նպատակաուղղուելու է հանրապետութիւնում կայուն հակահամաճարակային իրավիճակի ապահովմանը: Վերոհիշյալ գումարի շրջանակներում նախատեսուել է 490 մլն դրամը նպատակաուղղել պատուաստանիւթերի, ախտորոշիչ եւ ախտահանիչ նիւթերի ձեռք բերմանը: «Գիւղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցութեան» ծրագրով յատկացուելու է 1 մլրդ 100 մլն դրամ: Նշուած գումարի շրջանակներում կը սուբսիդաւորուի բարձրլեռնային համայնքների 31 հազար 425 հա հողերի մշակումը: Մէկ հա-ի հաշւով 35 հազ. դրամ (մօտ 90 ԱՄՆ դոլար) սուբսիդա կտրուի մինչեւ 7 հա գարու եւ ցորենի ցանքերի հաշւով: 2010թ.-ի կարեւորագոյն ծրագրերից է «Գիւղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելաւում եւ ինժեներական կառուցուածքների վերականգնում»-ը, որի համար կյատկացուի 547 մլն 91 հազար դրամ: Գ.Ալավերդեանը կարեւորեց նաեւ «Ցորենի եւ գարու սերմնաբության ծրագիրը», որի համար կյատկացուի 76 մլն 517 հազար դրամ` 975 տոննա սուպեր էլիտային սերմերի արտադրութիւն իրականացնելու համար: «Կրթութեան եւ կրթաթոշակային ծրագրի» համար յատկացուել է 78 մլն 213 հազար դրամ: Վերջինիս շրջանակներում նախարութեան համակարգում գործող քոլեջներ կստեղծուեն Գորիսում, Գաւառում, Մասիսում, Ստեփանաւանում, Վանաձորում եւ Նոր Գեղիում:
  -   Տնտեսութիւն