Հայաստանեան 10 ընկերութիւններ կմասնակցեն երկրորդ ամենամեայ<br /> Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը<br />


Հայաստանեան 10 ընկերութիւններ կմասնակցեն երկրորդ ամենամեայ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը

  • 26-10-2009 14:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տեղեկատուական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի Հայաստանեան 10 ընկերութիւններ կմասնակցեն հոկտեմբերի 29-30-ին Թբիլիսիում (Վրաստան) կայանալիք երկրորդ ամենամեայ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը: Մասնակից ընկերութիւններից են E-dram, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR: Հայաստանեան ընկերութիւնների մասնակցութիւնը միջոցառմանը կազմակերպում եւ համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը (ԻՏՁՄ)` USAID/CAPS-ի օժանդակությամբ: «Համագործակցութիւն նորարարութեան եւ մրցունակութեան համար» կարգախօսը կրող միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական եւ Արեւելյան Եւրոպայի, Բալթեան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնաւոր հատուածների, ասոցացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերութիւնների միջեւ համագործակցութիւնը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Ըստ ԻՏՁՄ-ի մամլոյ ծառայութեան, միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրոնային կառավարութեան զարգացման պետական յանձնաժողովը:
  -   Տնտեսութիւն