Բուրսայում կկայանայ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը
13-10-2009 18:55:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի աշխարհի
գաւաթի խաղարկութեան խմբային մրցաշարի ծրագրով հոկտեմբերի 14-ին
Բուրսայում տեղի կունենայ Թուրքիայի եւ Հայաստանի ազգային
հաւաքականների հանդիպումը: Խաղը կսկսուի Երեւանի ժամանակով 23-ին:
Հայաստանի թիմն արդէն Թուրքիայում է: