2009թ.-ի 4-րդ եռամսյակում ՀԴՄ-ների կտրոնների դիմաց<br /> բոնուսների տրամադրում չի իրականացուելու<br />


2009թ.-ի 4-րդ եռամսյակում ՀԴՄ-ների կտրոնների դիմաց
բոնուսների տրամադրում չի իրականացուելու

  • 08-10-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան հոկտեմբերի 8-ի նիստում ընդունուած որոշմամբ 2009թ.-ի 4-րդ եռամսյակում ՀԴՄ-ների կտրոնների դիմաց պարգեւավճարների` բոնուսների, տրամադրում չի իրականացուելու, իսկ 2010թ.-ի յունվարի 1-ից ներկայացուած կտրոնների համար գումարներ կտրամադրուեն կատարած առեւտրի 1%-ի չափով` անկախ կտրոնների քանակից եւ ծաւալից: Բոնուսների տրամադրում կիրականացուի միայն այն սուբյեկտների մօտ, որոնք հանդիսանում են շահութահարկ վճարողներ: Այսպիսով, ՀԴՄ-ների կտրօնները այսուհետեւ մասնակցելու են միայն վիճակահանութեանը: Ինչպէս նշեց վարչապետ Տիգրան Սարգսեանը, այս որոշումը կայացուել է այն բանից յետոյ, երբ վարչապետի վերահսկողական ծառայութիւնը Պետական եկամուտների կոմիտէի խնդրանքով իրականացրած ստուգումների արդիւնքներում յայտնաբերել է կտրոնների տրամադրման հետ կապուած լուրջ չարաշահումներ: «Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիւ հնարքներ են յորինել` ինչպէս շրջանցեն օրէնքը եւ պետութիւնից գումարներ փախցնեն: Մասնաւորապէս, ընդամէնը 10 վայրկյանի ընթացքում 7 հատ կտրօն է տպվում` իւրաքանչիւրը 1 մլն դրամի չափով, որի նպատակն է յետագայում պետութիւնից բոնուսներ ստանալ: Նմանատիպ դէպքերը բազմաթիւ են»,- ասաց Տ.Սարգսեանը: Եղել են նաեւ դէպքեր, երբ հաստատագրուած վճարումներով աշխատող ձեռնարկութիւնները տպագրում են ՀԴՄ կտրօններ` աշխատավարձի փոխարէն յետագայում բաժանելով իրենց աշխատողներին: Վարչապետը յանձնարարեց ՊԵԿ-ին 3 ամսուայ ընթացքում իրականացնել ստուգումներ այն ձեռնարկութիւններում, որոնք կարճ ժամանակահատուածում տրամադրել են մեծածաւալ ՀԴՄ կտրօններ: Ներմուծամբ զբաղուող ձեռնարկութիւններում, որոնք տրամադրել են մեծածաւալ այդպիսի կտրօններ, նույնպես պէտք է ստուգումներ իրականացուեն: Վարչապետը միաժամանակ նշեց, որ այս միջոցառման շնորհիւ պեկ-ն արդէն լրացուցիչ հաւաքել է 5 մլրդ դրամ: Այսինքն, ըստ Տ.Սարգսեյանի, այս գործընթացն էապէս նպաստել է ստուերային տնտեսութեան նուազմանը:
  -   Տնտեսութիւն