Յայտարարուել են Հբ-ի Երեւանեան գրասենեակի նախաձեռնած ակնարկների մրցոյթի արդիւնքները


Յայտարարուել են Հբ-ի Երեւանեան գրասենեակի նախաձեռնած ակնարկների մրցոյթի արդիւնքները

  • 28-04-2011 16:22:44   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակը հրապարաըել է Հայաստանի Բուհ-երի ուսանողների շրջանում այս տարուայ փետրուարի 1-ից մարտի 10-ն անցկացուած ակնարկների մրցոյթի անդիւնքները: Արդիւնքները հետեւեալն են. Թեմա 1. Ինչպէ՞ս կարող է Հայաստանի կառավարութիւնը յաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: 1-ին մրցանակ Արմինէ Բաբախանեան, Էւելինայ Բեկնազարեան, Վեներա Մարտիրոսեան (Հայաստանի Ամերիկեան Համալսարան, Բիզնես կառավարում, մագիստրատուրայ, 2-րդ կուրս) 2-րդ մրցանակ Մանուկ Խուդոյեան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսներ, մագիստրատուրայ, 2-րդ կուրս) 3-րդ մրցանակ Ռոլանդ Աւօյեան (Հայաստանում ֆրանսիկան համալսարան, Իրաւագիտութիւն, 2-րդ կուրս) 4-րդ մրցանակ Նարինէ Դարբինեան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսներ, մագիստրատուրայ, 1-ին կուրս) Խրախուսական մրցանակ Սաթենիկ Մարտիրոսեան (Գաւառի պետական համալսարան, Տնտեսագիտութիւն, 3-րդ կուրս) Թեմա 2. Ին՞չ արժէք ունեն Հայաստանի անտառները: 3-րդ մրցանակ Արմինէ Ասատրեան (Գաւառի պետական համալսարան, Տնտեսագիտութիւն, 2-րդ կուրս), եւ Լեւոն Ղուկասեան (Գիտութիւնների ազգային ակադեմիայ, Գիտակրթական միջազգային կենտրոն, դեղագործական քիմիայ, մագիստրատուրայ, 1-ին կուրս) 4-րդ մրցանակ Սաթինէ Սմբատեան (Երեւանի պետական համալսարան, Ռոմանագերմանական ֆակուլտետ, 4-րդ կուրս), եւ Աննա Հայրապետեան (Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարան, Միջազգային յարաբերութիւններ, մագիստրատուրայ, 1-ին կուրս) Խրախուսական մրցանակ Հրանտ Յովհաննիսեան (Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն, Ագրոբիզնես, մագիստրատուրայ, 1-ին կուրս), եւ Տաթեւիկ Իգիթեան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, Իրաւագիտութիւն, 3-րդ կուրս) Ակնարկները քննող յանձնաժողովը անտառների թեմայով 1-ին եւ 2-րդ մրցանակներ չի շնորհել, քանի որ ներկայացուած ակնարկները չեն ապահովել բովանդակային եւ որակական բարձր մակարդակ:
  -   Տնտեսութիւն