Բացի Գիւմրիից եւ «Զվարթնոց» օդանավակայանից, ազատ տնտեսական<br /> գօտի կստեղծուի նաեւ Մեղրիում<br />


Բացի Գիւմրիից եւ «Զվարթնոց» օդանավակայանից, ազատ տնտեսական
գօտի կստեղծուի նաեւ Մեղրիում

  • 08-10-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան հոկտեմբերի 8-ի նիստում հաւանութեան արժանացավ «Գիւմրու տնտեսական զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի, նախագծի նպատակն է կենտրոնացնել Գիւմրիում տեխնոպարկի եւ տեխնոքաղաքի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները եւ նշուած կառոյցների կառավարման թիմ ստեղծել: Անդրադառնալով Գիւմրիում ազատ տնտեսական գօտու ստեղծմանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նշեց, որ նման գօտի, բացի Գիւմրիից եւ «Զվարթնոց» օդանավակայանից, պէտք է ստեղծուի նաեւ Մեղրիում: Ըստ նրա, այդ անհրաժեշտութիւնն առաջացել է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրի քննարկման ժամանակ, երբ բարձրացուել է այստեղ յատուկ ռեժիմի կիրառման հարցը: Վարչապետի խօսքերով, ազատ տնտեսական գօտու ստեղծումը լաւագոյնը կլինի այդ հարցի լուծման համար: Նա նշեց նաեւ, որ Մեղրիում ազատ տնտեսական գօտու ստեղծման որոշման նախագիծը պէտք է կառավարութեան քննարկմանը ներկայացուի մէկ ամսուայ ընթացքում:
  -   Տնտեսութիւն