«Ucom» ընկերութիւնը ընդլայնել է իր ծառայութիւնների հասանելիութեան տիրոյթը
28-04-2011 14:58:43 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
«Ucom» ընկերութիւնը ընդլայնել է իր ծառայութիւնների հասանելիութեան տիրոյթը եւ սկսել է ծառայութիւններ մատուցել Երեւանի Նոր Նորք համայնքում: Համայնքի բոլոր բնակիչները արդէն կարող են այցելել ընկերութեան սպասարկման կենտրոններ եւ բաժանորդագրուել ընկերութեան ծառայութիւններին: Նոր Նորք համայնքում «Ucom»-ը հասանելի է իր ծառայութիւնների ամբողջական փաթեթով եւ նոյն շահաւէտ առաջարկներով:
Նշենք, որ «Ucom» ընկերութեան ծառայութիւնները արդէն հասանելի են Երեւանի 5 համայնքերում` Կենտրոն, Դաւիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-զեյթուն, եւ արդէն նաեւ Նոր Նորք:
«Ucom»-ը կատարում է ցանցի համակցման աշխատանքների վերջին փուլը նաեւ Աւան համայնքում եւ մայիսի սկզբին ընկերութեան ծառայութիւնները հասանելի կը լինեն նաեւ Աւան համայնքի բնակիչների համար:
Ucom ընկերութեան մասին:
Ucom ընկերութիւնը հիմնադրուել է 2007 թուականին եւ իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայութիւններ մատուցող կազմակերպութիւն: Համագործակցելով շուէդական Ericsson ընկերութեան հետ`Ucom Սպը-ն կառուցել է հեղափախական ցանց ` հիմնուած FTTH(fiber to the home- օպտիկական մալուխ մինչեւ բնակարան) տեխնոլագիայի վրայ: : Այն տրամադրում է օպտիկական մէկ մալուխով միանգամից 3 ծառայութիւն` գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսութիւն եւ քաղաքային ֆիքսուած հեռախօսակապ: Այսօր Ucom Սպը-ն, իր կողմից առաջարկուող ծառայութիւնների որակով եւ գնով, բազմաֆունկցիոնալութեամբ եւ տեխնիկական սարքաւորումներով, հանդիսանում է առաջատարը հայաստանեան հեռահաղորդակցութեան շուկայում: