5-րդ անգամ յանձնուեցին ՀՀ նախագահի մրցանակներ ՏՏ ոլորտում<br /> աչքի ընկած ուսանողներին եւ աշակերտներին<br />


5-րդ անգամ յանձնուեցին ՀՀ նախագահի մրցանակներ ՏՏ ոլորտում
աչքի ընկած ուսանողներին եւ աշակերտներին

  • 29-09-2009 23:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 29-ին Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի 30 լաւագոյն ուսնասողների եւ աշակերտների յանձնուեցին Հանրապետութեան նախագահի կրթական մրցանակներ: 2009թ.-ի մրցանակների արժանացան 23 ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից, Եւրոպական տարածաշրջանային ուսումնական ակադեմիայից, եւս 7-ը տեխնիկական ուղղուածութեան կրթօջախներից: Այս տարի անուանակարգերի ցանկում աւելացուել է «Լաւագոյն սփիւռքահայ ուսանող» անվանակարգը, որով մրցանակների արժանացան ՀՊՃՀ-ի ուսանողուհի Վարթան Մարալ Գնունին (Իրաք) եւ ԵՊՀ-ի ուսանող Արադա Մալեկյանը (Իրան): «Սինոփսիս»-ի կորպորատիվ մարկետինգի եւ ստրատեգիական շուկաների զարգացման գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը նշեց, որ ՏՏ ոլորտում աչքի ընկած ուսանողները լինելու են Հայաստանի առաջընթացի իրական առաջնորդները: «Մենք պէտք է Հայաստանում զարգացնենք հոյակապ ինժեներական ապագայ եւ Հայաստանին կապենք մնացեալ աշխարհին Ինտերնետի եւ ՏՏ-ի միջոցով»,- ասաց նա: Կարեւորելով մրցանակաբաշխութեան անցկացումը, «Սինոփսիս-Արմէնիա» ընկերութեան գործադիր տնօրէն Հովիկ Մուսայելյանն ասաց. «Ըստ էութեան մենք ստեղծում ենք մեր ապագայ տնտեսական, գիտակրթական, ինչու չէ նաեւ քաղաքական գենոֆոնդը»: ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց. «ՀՀ բնական ռեսուրսը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Սփիւռքի մարդիկ են, որովհետեւ հայ ժողովուրդն է ամբողջութեամբ հանդիսանում ազատ երկրի տերը, եւ ամբողջ հայ ժողովրդի գիտելիքները, փորձը, կարողութիւնը պէտք օգտագործենք Հայաստանը զորացնելու, զարգացնելու եւ Հայաստանի առաջընթացը ապահովելու համար»: Լրագրողների հետ զրոյցում ՀՀ գիտութեան եւ կրթութեան նախարար Արմէն Աշոտեանը կարեւորեց պետութեան ուշադրութիւնը տեղեկատուական ոլորտի հանդէպ նախեւառաջ կրթական բնագաւառում, քանի որ որակեալ մասնագէտներն են ապահովելու տնտեսական այս կամ այն ճիւղի մրցակցային առաւելութիւնը:
  -   Հասարակութիւն