Մեզանում քաղաքական ընտրանու արդիւնաւէտ գործունէութիւնը ենթադրում է փորձագիտական համարժէք սպասարկում


Մեզանում քաղաքական ընտրանու արդիւնաւէտ գործունէութիւնը ենթադրում է փորձագիտական համարժէք սպասարկում

  • 28-04-2011 14:44:13   | Հայաստան  |  Յօդուածներ
Մեզանում քաղաքական ընտրանու արդիւնաւէտ գործունէութիւնը ենթադրում է փորձագիտական համարժէք սպասարկում: Մասնաւորապէս, քաղաքական ղեկավարութիւնը պէտք է հնարաւորութիւն ունենա փորձագիտական-հետազօտական հանրութիւնից մշակումներ ստանալ հետեւեալի վերաբերեալ. Հայաստանի եւ Հայութեան պատմութեան օրինաչափութիւնները եւ ուրոյնութիւնը (,անցեալի իմացութիւնէ): Ազգային հանրութեան մտաւոր-տնտեսական պոտենցիալը եւ հիմնախնդիրները` հաշուի առնելով Հայութեան մի մասի բազմամշակութայնութեան, տարալէզուութեան եւ տարադաւանութեան գործօնը: ՀՀ, ԼՂՀ եւ Ջավախքի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ ներքաղաքական իրավիճակը: Տարածաշրջանում ռազմաքաղաքական գործընթացների բովանդակութիւնը եւ ուղղուածութիւնը: Գլոբալ քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, մակրոտնտեսական եւ սոցիալական գործընթացների տրամաբանութիւնը եւ միտումները (աշխարհակարգի համարժէք ընկալում): Ռազմաքաղաքակ ան, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում հնարաւոր զարգացումները եւ սցենարները կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռանկարում (,ապագայի իմացութիւնէ): Նման աշխատանքը ենթադրում է բարձր կազմակերպուածութիւն եւ համապատասխան փորձագիտական հանրութեան առկայութիւն, ինչը հնարաւոր է միայն ողջ Հայութեան ռեսուրսների համախմբմամբ, արդի տեղեկատուական-հաղորդակցային տեխնոլոգիաների հնարաւորութիւնների կիրառմամբ: Միաժամանակ, փորձագիտական-հետազօտական հանրութեան արդիւնաւէտ գործունէութիւնը հնարաւոր է միայն այն ժամանակ, երբ ազգային-քաղաքական ընտրանին. յստակ ձեւակերպուած նպատակներ է դնում, որոնց իրագործմանը պէտք է ձգտի Հայութիւնը, ձեւաւորում է մտաւոր ռեսուրսների անհրաժեշտ եւ օպտիմալ կազմակերպուած ,կրիտիկական զանգուածէ, ապահովում է հակադարձ դրական կապը փորձագիտական հանրութեան եւ քաղաքական ընտրանու միջեւ: Թուարկուած խնդիրներից առանձնացնենք հետեւեալները, որոնց, չնայած դրանց հրատապութեանը, այսօր, ըստ մեզ, պատշաճ ուշադրութիւն չի նուիրւում: Հաւանական ռազմաքաղաքական զարգացումների կանխատեսումը. Այս հիմնախնդիրը յատկապէս հրատապ է, քանի որ Հայաստանը ներգրաւուած է տարածաշրջանային եւ գլոբալ բնոյթի ռազմաքաղաքական գործընթացներում: Այդպիսիք են. Միջազգային հանրութեան կողմից ԼՂՀ կարգավիճակի եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը եւ այս համատեքստում` յարաբերութիւններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ջավախքի հիմնախնդիրը եւ դրա հետ կապուած` տրանսպորտային հաղորդակցութիւնների, Վրաստանի եւ Ռուսաստանի բարդ փոխյարաբերութիւնների հարցերը: Իրանի առճակատումն Իսրայէլի եւ Ամն-ի հետ, որն անմիջականօրէն առնչւում է Հայաստանին: Թուրքիայի քաղաքական եւ ազգային կողմնորոշումների ռադիկալացումը, քրդական խնդրի ակտուալացումը եւ այս համատեքստում` յարաբերութիւններն այդ երկրի հետ: Ի հետեւանք տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքական գործընթացներում նման ներգրաւուածութեան` Հայաստանը խիստ զգայուն է այսօր տեղի ունեցող բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւաւորման գործընթացի նկատմամբ: Յայտնի է նաեւ, որ բազմաբեւեռ համակարգը պակաս կոշտ եւ աւելի քիչ վերահսկուող կառուցուածք է, ուստի աւելի է հակուած լոկալ հակամարտութիւնների եւ աշխարհաքաղաքական տեղաշարժերի, այսինքն` այս պայմաններում ռիսկերը Հայաստանի համար շատ աւելին են: Այսպիսով, ակնյայտ է, որ արդիւնաւէտ արտաքին քաղաքականութիւն վարելու համար անհրաժեշտ է ինչպէս ճշգրիտ իրավիճակային կանխորոշում, այնպէս էլ ապագայում հնարաւոր զարգացումների գնահատական, միտումների բացայայտում, կանխատեսում եւ սցենարների կազմում: Հասարակական հնարաւոր փոխակերպումների կանխատեսումը. Գլոբալ քաղաքական իրողութիւնների փոփոխութեանը զուգահեռ` արդի աշխարհում խոշոր փոփոխութիւններ են տեղի ունենում հասարակական ոլորտում: Հիմնականում պերմանենտ ընթացող տեղեկատուական-հաղորդակցական յեղափոխութեան շնորհիւ փոխւում է միջանձնային, հասարակական, ներազգային եւ միջազգային յարաբերութիւնների բովանդակութիւնը: Այսօր տեղի է ունենում նաեւ ժողովրդավարական հասարակութիւնների անցում ,պոստդեմոկրատականէ կացութաձեւի, որտեղ նկատւում է պետութեան դերի նուազման եւ խոշոր բիզնեսի ազդեցութեան բարձրացման միտում: Որպէս այդ գործընթացների հետեւանք` Ինտերնետի գլոբալացուած ցանցային հանրութիւններում ի յայտ են գալիս ժողովրդավարութեան նոր, վիրտուալ ձեւեր եւ տեղի է ունենում ,վիրտուալ մարդուէ (homo virtualicus) ձեւաւորումը: Այս փոփոխութիւնները, ըստ որոշ հետազօտողների, կարող են անգամ յեղափոխական ձեւեր ընդունել, որոնց սաղմերն արդէն այսօր նկատում ենք ոչ միայն զարգացող երկրներում, այլեւ Եւրոպայում: Ակնյայտ է, որ տեղի ունեցողը չի կարող էապէս չազդել Հայութեան վրայ, առանց աշխարհագրական սահմանափակումների: Բնականաբար, նման դինամիկ պայմաններում հանրութեան եւ պետութեան արդիւնաւէտ կառավարումը հնարաւոր է միայն ազգային-հասարակական գիտակցութեան էւոլիւցիայի եւ փոխակերպման հիմնական ուղղութիւնների մասին տուեալների գործառմամբ: Հետազօտութիւնների մեթոդիկայի վերաբերեալ. Վերոնշեալ բնագաւառներում հետազօտութիւնները ենթադրւում է իրականացնել հետեւեալ կերպ. Ազգային շահերի համատեքստում վերլուծել այլ առաջատար հետազօտական կենտրոնների կողմից արդէն իրականացուած կանխատեսումներն ու սցենարները, որոնք վերաբերում են վերը նշուած ոլորտներում ինչպէս գլոբալ, այնպէս էլ տարածաշրջանային մասշտաբի զարգացումներին: Այս գործառոյթները պէտք է կատարի յատուկ ընտրուած վերլուծաբանների խումբը: Պատուիրել կանխատեսումային աշխատանքներ փորձագէտների սահմանափակ թուով շրջանակի (իւրաքանչիւր բնագաւառում ոչ աւելի, քան երկու հոգի), որոնք կ'ընտրուեն նախապէս որոշուած չափանիշներով: Նման մեթոդը, որը կիրառւում է ռեսուրսները խնայելու նպատակով, պայմանականօրէն կարելի է անուանել ,դելփի ֆոկուսէ, քանի որ ի տարբերութիւն լիարժէք ,դելփի մեթոդիէ` մեծ թուով փորձագէտների մասնակցութիւն չի պահանջում: Աշխատանքը կատարում են փորձագէտներ Սփիւռքից եւ Հայաստանից` առաջատար համաշխարհային հետազօտական կենտրոնների համապատասխան մասնագէտների ներգրաւմամբ: Ստացուած արդիւնքների տրամաբանական, համեմատական եւ կոնտենտ-վերլուծութիւն: Արդիւնքների կոմպլեքս քննարկում` օգտագործելով միջդիսցիպլինար մօտեցումները եւ ,ուղեղային գրոհիէ մեթոդները: Քննարկումների հիման վրայ կազմւում են ամփոփիչ փաստաթղթեր, եւ մշակւում է հայեցակարգ հետազօտութիւնների յաջորդ փուլի իրականացման համար: Ամփոփիչ փաստաթղթերը եւ դրանց հիման վրայ կազմուած խորհրդատուութիւններն ու յետագայ հետազօտութիւնների պլանները ներկայացւում են Հայաստանի եւ Հայութեան մակարդակով որոշումների կայացման համար պատասխանատու պետական եւ ազգային կառոյցների ղեկավարներին: Նիւթերի մի մասը հրապարակւում է որպէս տարեգիրք եւ լայնօրէն տարածւում տեղեկատուական դաշտում (ելնելով ,ապագայի ձեւաւորմանէ հայեցակարգից` ապագայի կանխատեսումների մասին տեղեկատուութեան միջոցով): Գագիկ Տէրտէրեան «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ