Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցները <br /> պատրաստակամութիւն են յայտնում աջակցելու <br /> համազգային նշանակութեան իրաւական խնդիրների լուծմանը<br />


Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցները
պատրաստակամութիւն են յայտնում աջակցելու
համազգային նշանակութեան իրաւական խնդիրների լուծմանը

  • 21-09-2009 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփյույքի նախարարութեան կողմից Երեւանում սեպտեմբերի 19-21 կազմակերպուած «Հայ իրաւական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցները ընդունել են համատեղ յայտարարութիւն, որում իրենց պատրաստակամութիւնն են յայտնում աջակցելու Համաժողովում բարձրացուած համազգային նշանակութեան իրաւական խնդիրների լուծմանը, ինչպէս նաեւ կոչ են անում ՀՀ եւ ԼՂՀ կառավարութիւններին, ՀՀ արտաքին գործերի, սփիւռքի եւ արդարադատութեան նախարարութիւններին, հայկական բոլոր իրաւաբանական միութիւններին` աջակցել նորաստեղծ Իրավաբանների համահայկական ընկերակցությանը: Յայտարարութիւնում, որի տեքստը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տրամադրել ՀՀ սփիւռքի նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ասուած է. «Ողջունելով ՀՀ Նախագահի նախաձեռնութիւնը համազգային ներուժի համախմբման առումով, ինչպէս նաեւ ՀՀ Կառավարութեան կողմից սոյն Համաժողովին ընձեռած հնարաւորութիւնն` ուղղուած ՀՀ, ԼՂՀ եւ Սփիւռքի հայ իրավաբանների միջեւ կապերի ամրապնդման, համագործակցութեան եւ փոխադարձ մարդկային շփումների ապահովմանը, ինչպէս նաեւ համահայկական հնչեղության իրաւական հիմնախնդիրների լուծմանը, կարեւորելով Հայաստանի Հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Սփիւռքի հայ իրավաբանների համագործակցութիւնը եւ նրանց ներգրաւումը համազգային հիմնախնդիրների լուծման գործընթացում, ինչպէս նաեւ Հայոց անկախ պետականութեան ամրապնդման եւ զարգացման գործում, ընդգծելով հայ իրաւական մտքի յետագայ զարգացման խնդիրների կարեւորութիւնը միջազգային չափանիշների համատեքստում, մենք` 2009 թուականի սեպտեմբերի 19-21-ը ՀՀ մայրաքաղաք Երեւանում կազմակերպուած ԻՐԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ընթացքում ներկայացուած զեկուցումերը, դրանց քննարկումները եւ մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին ՀՀ, ԼՂՀ եւ Սփիւռքի հայ իրավաբանների համագործակցութեան անհրաժեշտութիւնը` ի շահ հայ իրաւական մտքի զարգացման, սահմանադրականության հաստատման, մասնագիտական կրթութեան որակի բարձրացման, այս ասպարէզում ձեռքբերումների քարօզչութեան եւ համամարդկային արժէքների շարքում հայ իրաւական մտքի յուշարձանների պահպանման կարեւորութեան դերի բարձրացման, կարեւորում ենք պատմական ճակատագրի բերումով օտար պետութիւններում ապրող եւ աշխատող բազմաթիւ հայ իրավաբանների ներուժի օգտագործումը համազգային խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու, ինչպիսիք են ԼՂՀ հարցի խաղաղ եւ արդարացի կարգաւորումը, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, հայ ազգային փոքրամասնություններին այլ պետութիւններում իրաւական օգնութեան ցուցաբերումը, Սփիւռքում հայ ժողովրդի սեփականութեան, պատմամշակութային ժառանգութեան իրաւական պաշտպանութիւնն ու իրաւական ձեւակերպումը, ինչպէս նաեւ ՀՀ իրաւական համակարգի ամրապնդումը եւ կատարելագործումը, ստեղծում ենք ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ, անդամակցում ենք այդ կառոյցին, որը բաց է բոլոր հայ իրավաբանների համար, որոնք կցանկանան համագործակցել այդ կառոյցի հետ: Միաժամանակ կոչ ենք անում բոլոր հայ համայնքներին, որտեղ չկան հայ իրավաբանների միութիւններ կամ յանձնախմբեր, առաջիկայում ստեղծել նման կառոյցներ: Դիմում ենք ՀՀ եւ ԼՂՀ կառավարութիւններին, ՀՀ արտաքին գործերի, սփիւռքի եւ արդարադատութեան նախարարութիւններին, հայկական բոլոր իրաւաբանական միութիւններին` աջակցելու նորաստեղծ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ, որը համահայկական իրաւաբանական ներուժի համախմբման եւ համագործակցութեան միջոցով կնպաստի հայ իրաւաբանութեան զարգացմանը, ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփիւռքում իրաւաբանութեան բնագաւառի գիտական եւ ստեղծագործական մտքի միաւորմանը համազգային գաղափարների շուրջ, խրախուսելով ոլորտում ներգրաւուած պետական, հասարակական եւ մասնաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը նորաստեղծ կառոյցի եւ ստեղծուելիք մասնագիտական ցանցի աշխատանքներին: Մենք, 2009 թուականի սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կազմակերպուած ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս, սոյն յայտարարութեամբ մեր պատրաստակամութիւնն ենք յայտնում աջակցելու ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ բարձրացուած համազգային նշանակութեան իրաւական խնդիրների լուծմանը»:
  -   Հասարակութիւն