Մոսկուայում մետրօյի համար շուտով կարելի կը լինի վճարել ... բջջային հեռախօսով
28-04-2011 13:34:32 | Ռուսաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի վերջից Մոսկուայի մետրպոլիտեն մտնելու համար բաւական կը լինի բջջային հեռախօսը մօտեցնել անցակէտի յատուկ տեղամասին եւ մետրօյի ուղեւորութեան գումարը կը հանուի յաճախորդի հաշուից:
Ոչ կանխիկ մուծման այս ձեւը Մոսկուայի մետրոպոլիտէնի բոլոր կայարաններում կը ներդրուի 2011թ-ի ընթացքում:
Ուղեւորավարձը վճարման տարբեր ձեւերի համար կը մնայ նոյնը: