Վալերի Գործունյանը պարգեւատրուել է ֆրանսիական նախարարութեան<br /> Արուեստի եւ դպրութեան ոլորտում ասպետի կոչումով<br />


Վալերի Գործունյանը պարգեւատրուել է ֆրանսիական նախարարութեան
Արուեստի եւ դպրութեան ոլորտում ասպետի կոչումով

  • 09-09-2009 17:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանում ֆրանսահայ առաջին ներդրողներից մէկը` Երեւանում «Փարիզյան Սուրճի» հիմնադիր Վալերի Գործունյանը, Ֆրանսիայի Մշակոյթի եւ հաղորդակցութեան նախարարութեան կողմից պարգեւատրուել է Արուեստի եւ դպրութեան ոլորտում ասպետի կոչումով: Վալերի Գործունյանին ուղղուած նամակում Ֆրանսիայի մշակոյթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը նշել է, որ երջանիկ է նման շքանշանով պարգեւատրելու մէկին, ով խորապէս նուիրուել է Ֆրանսիայի մշակոյթի տարածման գործին: Ըստ նախարարի, այս պարգեւատրմանն իսկապէս արժանի է Վալերի Գործունյանը, ով բարձր է պահում Ֆրանսիայի գոյները Հայաստանում, եւ ով միշտ առաջին շարքերում է Հայաստանի գոյները Ֆրանսիայում պաշտպանելու գործում:
  -   Մշակոյթ