Սեպտեմբերի 4-ին տեղի կունենայ Խաշթառակի հիմնանորոգուած դպրոցի<br /> բացման հանդիսաւոր արարողութիւնը<br />


Սեպտեմբերի 4-ին տեղի կունենայ Խաշթառակի հիմնանորոգուած դպրոցի
բացման հանդիսաւոր արարողութիւնը

  • 02-09-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դպրոցի հիմնանորոգումն իրականացուել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի (Հայ գործարարների միութիւն), Շվեյցարիայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ (շուրջ 170 մլն ՀՀ դրամ), իսկ կահավորումը` Աուստրալիայի տեղական մարմնի հովանաւորութեամբ (շուրջ 9 մլն ՀՀ դրամ): Ըստ Հիմնադրամի հաղորդագրութեան, միջոցառմանը կմասնակցեն փոխվարչապետ Արմէն Գեւորգեանը, կրթութեան նախարար Արմէն Աշոտեանը, Տաւուշի մարզպետ Արմէն Ղուլարեանը, ԱԺ պատգամաւոր Միքայէլ Վարդանեանը, Գուգարաց թեմի Տաւուշի մարզի փոխառաջնորդ Հայր Թորգոմը, համայնքի ղեկավար Հայկ Քամալյանը, ինչպէս նաեւ Հիմնադրամի գործադիր վարչութեան փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, Հիմնադրամի Շվեյցարիայի եւ Գերմանիայի տեղական մարմինների ատենապետեր Աւետիս Կիզիրլյանն ու Ժիլբեր Մոմջեանը, ովքեր Հայաստան են ժամանել միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ընթացիկ տարում Հիմնադրամը Խաշթառակում կառուցել է գազատար, հիմնանորոգել` գիւղի բուժկէտը: Ներկայումս ընթանում են գիւղի ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքները:
  -   Հասարակութիւն