Հայաստանի 4 բռնցքամարտիկներ շարունակում են պայքարը Եւրոպայի
երիտասարդական առաջնութիւնում
19-08-2009 17:35:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 16-ին
Լեհաստանում մեկնարկել է Եւրոպայի բռնցքամարտի երիտասարդական
առաջնութիւնը: Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը նախնական
փուլերում պարտուեցին: Պայքարը շարունակում են Կարեն Այլազյանը (51
կգ), Յարութիւն Աբրահամեանը (69 կգ), Ազատ Դավթեանը (91 կգ)
(երեքն էլ Երեւանից) եւ ծանր քաշային Յովհաննէս Օհանյանը (Գիւմրի):
Նրանք արդէն մտել են քառորդ եզրափակիչ:
Առաջնութիւնը կաւարտուի օգոստոսի 22-ին: