Գագիկ Խաչատրեանի կանխատեսմամբ, ընդերքի մասին նոր օրէնքի ընդունմամբ հարկերը կ'աւելանան 2-2,5 անգամ


Գագիկ Խաչատրեանի կանխատեսմամբ, ընդերքի մասին նոր օրէնքի ընդունմամբ հարկերը կ'աւելանան 2-2,5 անգամ

  • 27-04-2011 19:34:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտը դուրս է եկել ճգնաժամից, ինչի մասին վկայում են ցուցանիշները։ Հայաստանի նախագահի եւ ոլորտի առաջատար ընկերութիւնների ղեկավարների ու սեփականատէրերի մասնակցութեամբ ապրիլի 27-ի խորհրդակցութիւնից յետոյ այս մասին լրագրողներին յայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանը։ Նա նշեց, որ 2009թ.-ի համեմատ 2010թ.-ին լեռնամետալուրգիական ոլորտի 12 ձեռնարկութիւնների ցուցանիշնիերի հաշուարկով շրջանառութիւնն աւելացել է մօտաւորապէս 85 մլրդ դրամով, իսկ հարկերի մուտքագրումը 7,9 մլրդ-ից՝ 16,9 մլրդ դրամի։ Պետեկամուտների կոմիտէի նախագահը նկատեց, որ ոլորտի առանձնայատկութիւնն այն է, որ այն զուտ արտահանող ոլորտ է. «Եւ այդ ոլորտում մեր հիմնական խնդիրը գերավճարների խնդիրն էր՝ 31 մլրդ դրամ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր մուծել, որից 17 մլրդ-ը փաստացի մուծուած գերավճարներ էին։ 2008թ. յունուարի 1-ի դրութեամբ, այդ գերավճարները 26 մլրդ-ից մենք հասցրեցինք 0-ի։ Ներկայումս այս 12 ձեռնարկութիւնները ընդամէնը 11,8 մլրդ գերավճար ունեն, որոնք հաշուարկային հաշուանցող գերավճարներ են եւ առաջացել են կանխավճարային մուծումներից եւ սահմանի վրայ աւելացուած արժէքի հարկի մուծումներից»,- ասաց Գ.Խաչատրեանը։ Նրա խօսքերով, այժմ պէտք է մտածել աւելի լուրջ քայլերի մասին, որոնք յետագայում կը նպաստեն աւելի շատ յարկեր պետական բիւջէ մուծելուն։ Պետութիւնն ու բիզնեսի ներկայացուցիչները պայմանաւորուել են կանխատեսելի դարձնել հարկային մուտքերը եւ օրէնսդրական բարեփոխումները։ «Լուրջ քննարկումների արդիւնքում պէտք է կարգաւորենք օրէնսդրական դաշտը, բիզնես-պետեկամուտների կոմիտէ յարաբերութիւնները»,- ասաց հարկային կառոյցի ղեկավարը, ընդգծելով, որ փոխուել է հարկերի հաւաքագրման տրամաբանութիւնը. բիզնեսն է ինքնայայտարարագրման միջոցով հաշուարկում պետբիւջէ վճարելիք # յարկերը։ Ի պատասխան հարցերի, Գագիկ Խաչատրեանը նշեց, որ ներկայումս Համաշխարհային բանկի փորձագէտների հետ միասին աշխատանքներ են տարւում ընդերքի մասին նոր օրէնքի մշակման ուղղութեամբ։ ՀՀ նախագահը, ըստ Գագիկ Խաչատրեանի, խնդիր է դրել, որպէսզի բիզնեսի ներկայացուցիչներն ակտիւօրէն մասնակցեն օրէնքի մշակմանը։ Օրէնքի ընդունմամբ, ըստ նրա կանխատեսումների, # յարկերը կ'աւելանան 2-2,5 անգամ։
  -   Տնտեսութիւն