Հայաստանում գործում են լիցենզիա ունեցող 563 տաքսի<br /> ծառայութիւն մատուցող կազմակերպութիւններ եւ 605 անհատներ<br />


Հայաստանում գործում են լիցենզիա ունեցող 563 տաքսի
ծառայութիւն մատուցող կազմակերպութիւններ եւ 605 անհատներ

  • 29-07-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ներկայումս գործում են տաքսի ծառայութիւն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպութիւններ` 6 792 մեքենաներով, եւ 605 անհատներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, նախարարութեան Կապի տեսչական եւ լիցենզաւորման բաժնի կողմից 2008թ.-ի նոյեմբերի սկզբից մինչեւ 2009թ.-ի յուլիսը լիցենզիա է տրուել տաքսի ծառայութիւններ մատուցող 151 կազմակերպութեան` 2309 տրանսպորտային միջոցներով: Նշուած ժամանակահատուածում լիցենզիա է ստացել տաքսի ծառայութիւն մատուցող 605 անհատ: Ս.Տոնոյանի խօսքերով, վերջին շրջանում ինչպէս տաքսի ծառայութիւններ մատուցող կազմակերպություններից, այնպէս էլ անհատներից ստացւող դիմումների թիւը զգալիօրէն նուազել է: Ըստ նրա, նախարարութիւնը ՀՀ ոստիկանութեան հետ համատեղ դեռեւս 2008թ.-ի նոյեմբերից ակտիւացրել է վերահսկողութիւնը հանրապետութիւնում ապօրինի ուղեւորափոխադրումները կանխելու եւ տաքսի ծառայութիւնների լիցենզաւորման աշխատանքները կանոնակարգելու ուղղութեամբ: Վերահսկողական գործընթացները այսօր էլ շարունակւում են: Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրէնքում կատարուված փոփոխություններով, տաքսի ծառայութիւն մատուցող անհատները պէտք է տեղափոխվեն հարկային դաշտ եւ վճարեն տարեկան 25 հազար դրամ (մօտ 67 ԱՄՆ դոլար) տուրք` նախկին 200 հազարի փոխարէն:
  -   Տնտեսութիւն