Չինաստանում կառուցւող կաուչուկի հայ-չինական համատեղ<br /> ձեռնարկութիւնում ընթանում են տեղային փորձարկումներ<br />


Չինաստանում կառուցւող կաուչուկի հայ-չինական համատեղ
ձեռնարկութիւնում ընթանում են տեղային փորձարկումներ

  • 27-07-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանում կառուցւող կաուչուկի հայ-չինական ձեռնարկութիւնում ներկայումս ընթանում են սարքավորումների տեղային լոկալ փորձարկումները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Նաիրիտ-2» գործարանի փոխտնօրեն Ալբերտ Սուքիասեանը, տեղային փորձարկումներին կյաջորդի ամբողջական փորձարկումը, որից յետոյ նախատեսւում է մինչեւ տարեվերջ գործարանը շահագործման յանձնել: Շուրջ 100 հա տարածք զբաղեցնող գործարանի կառուցման ծրագրի ողջ արժէքը, Ա.Սուքիասյանի խօսքերով, աւելի քան 150 մլն ԱՄՆ դոլար է: Գործարանի 40%-ի բաժնետէրը Հայաստանն է, 60%-ինը` Չինաստանը: Ըստ Ա.Սուքիասյանի, ակնկալւում է, որ սկզբնական շրջանում գործարանը տարեկան կարտադրի շուրջ 30 հազար տոննա կաուչուկ: Գործարանի արտադրանքը հիմնականում կը սպառուի Չինաստանում, որտեղ բաւականին մեծ շուկայ կայ: «Այս գործարանի կառուցումից Հայաստանը մեծ յոյսեր ունի: Կարծում եմ, որ մեր տնտեսութեան զարգացման վրայ այն եւս էական ազդեցութիւն կունենայ»,- ընդգծեց Ա.Սուքիասեանը:
  -   Տնտեսութիւն