Սերժ Սարգսեանն այցելել է «Պոլիմեր Տրուբ» Սպը-ի նորակառոյց գործարանային համալիր


Սերժ Սարգսեանն այցելել է «Պոլիմեր Տրուբ» Սպը-ի նորակառոյց գործարանային համալիր

  • 27-04-2011 15:06:21   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 27-ին այցելել է Արմավիրի մարզի Մերձաւան գիւղում գտնուող «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառոյց գործարանային համալիր: Գործարանի բացման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ Հանրապետութեան ղեկավարը շրջել է ձեռնարկութեան արտադրամասերում, ծանօթացել ընկերութեան հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց նախատեսւում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրութիւն: «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ ձեռնարկութեան ստեղծման հիմքերը դրուել են 2009թ., սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի` խոշոր տրամաչափի խողովակների արտադրութիւն, նկատի առնելով հանրապետութիւնում սպառման ծաւալներն ու տնտեսութեան որոշակի ճիւղերում` հիդրոէներգետիկայ, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարութիւն եւ այլն, դրանց մեծ պահանջարկը:
  -   Տնտեսութիւն