Հայաստանում հակակարկտային համակարգի ստեղծման խնդիրը գտնւում<br /> է հանրապետութեան նախագահի ուշադրութեան կենտրոնում<br />


Հայաստանում հակակարկտային համակարգի ստեղծման խնդիրը գտնւում
է հանրապետութեան նախագահի ուշադրութեան կենտրոնում

  • 17-07-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետեանը յուլիսի 17-ին աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել հանրապետութիւնում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագրի վերաբերեալ: Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը նման ծրագրի անհրաժեշտութիւնը պայմանաւորել է այն հանգամանքով, որ Հայաստանի աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները նպաստաւոր են մթնոլորտային վտանգաւոր երեւույթների առաջացման համար, եւ դրանց վրայ ակտիւ ներգործութեան ամբողջական համակարգի բացակայութեան հետեւանքով գիւղատնտեսութիւնը մեծ վնասներ է կրում: Ընդգծելով խնդրի հասարակական, սոցիալական մեծ հնչողությունը, Կ.Կարապետեանը նշել է, որ այն գտնւում է հանրապետութեան նախագահի ուշադրութեան կենտրոնում: Ծրագրի վերաբերեալ հնչած առաջարկութիւնների, նկատառումների ու դիտողութիւնների քննարկման արդիւնքում խորհրդակցութեան մասնակիցները հանգել են այն եզրակացութեան, որ աշխատանքները պէտք է կազմակերպել փորձնական տարբերակով. եղած հնարաւորութիւններն աւելի արդիւնաւէտ օգտագործելով իրականացնել պիլոտային ծրագրեր, գնահատել դրանց առաւելութիւններն ու թերություններն, որից յետոյ միայն խօսել համալիր ծրագրի մասին:
  -   Տնտեսութիւն