Մօտակայ երկու տարիներին Գերմանիան մօտ 130 մլն եւրօ<br /> վարկային եւ դրամաշնորհային գումարներ կյատկացնի Հայաստանին<br />


Մօտակայ երկու տարիներին Գերմանիան մօտ 130 մլն եւրօ
վարկային եւ դրամաշնորհային գումարներ կյատկացնի Հայաստանին

  • 17-07-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 15-16-ին Բոննում անցկացուել են ֆինանսական եւ տեխնիկական համագործակցութեան հայ-գերմանական միջկառավարական յանձնաժողովի բանակցութիւնները, որին մասնակցելու նպատակով Գերմանիա էր մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Բանակցութիւնների ընթացքում քննարկուել են կայուն տնտեսական զարգացմանը, էներգետիկային եւ շրջակայ միջավայրին առնչուող խնդիրներ, ինչպէս նաեւ ապակենտրոնացում, ժողովրդավարութիւն եւ համայնքային զարգացում թեմաներին վերաբերող հարցեր: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, բանակցութիւնների արդիւնքում ստորագրուել է արձանագրութիւն, համաձայն որի երկու կողմերի միջեւ ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն` մօտակայ երկու տարիների ընթացքում Գերմանիայի կառավարութեան կողմից Հայաստանին մօտ 130 մլն եւրօ վարկային եւ դրամաշնորհային գումարներ յատկացնելու վերաբերեալ: ՀՀ պաշտօնական պատուիրակութեան կազմում էին ՀՀ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը, ՀՀ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջաւադեանը, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ այլ պաշտոնեաներ:
  -   Տնտեսութիւն