Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն տվեց Ջերմուկ քաղաքի<br /> զարգացման 2009-2012թթ.-ի ռազմավարությանը<br />


Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն տվեց Ջերմուկ քաղաքի
զարգացման 2009-2012թթ.-ի ռազմավարությանը

  • 16-07-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան յուլիսի 16-ի նիստում հաւանութեան արժանացավ Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ.-ի ռազմավարութիւնը: Ինչպէս նշեց էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, ռազմավարութեան նպատակը քաղաքը ակտիւ կենսակերպի կենտրոն դարձնելն է: Ըստ նրա, ռազմավարությունում նշուած են այն միջոցառումներն ու գործողութիւնները, որոնց շնորհիւ հնարաւոր կլինի իրականացնել Ջերմուկի զարգացումը: Սակայն դրա համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է պետութեան, մասնաւոր հատուածի եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցութիւնը: Ռազմավարությունում առանձնացուած են 2 գործառոյթներ: Առաջինը կապուած է Ջերմուկում զբօսաշրջութեան զարգացման հետ, միւսը ներառում է տարածքային եւ տնտեսական զարգացման տարրեր: Դրա համար, ըստ նախարարի, հիմք է ընդունուել ԱՄՆ-ի, Միացեալ թագաւորութեան եւ Եւրոմիութեան կողմից մշակուած նմանատիպ տարածքային տնտեսական զարգացման ռազմավարութեան մեթոդաբանությունը:
  -   Տնտեսութիւն