Ըստ Տիգրան Դաւթեանի, բիւջէով նախատեսուած ծախսերը 100%-ով<br /> կատարւում են, եւ աշխատավարձի չվճարման դէպքերը բացառւում են<br />


Ըստ Տիգրան Դաւթեանի, բիւջէով նախատեսուած ծախսերը 100%-ով
կատարւում են, եւ աշխատավարձի չվճարման դէպքերը բացառւում են

  • 10-07-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք 100%-ով կատարում ենք բիւջէով նախատեսուած ծախսերը եւ աշխատվարձի չվճարման դէպքերը բացառւում են»,- այս մասին յուլիսի 10-ի ասուլիսում յայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը` յաւելելով, որ այսօրուայ դրութեամբ չբաւարարուած որեւէ յայտ չկայ եւ չի էլ լինի, իսկ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական վճարները, այդ թւում` կապիտալ ծախսերը ժամանակին կատարուելու են ինչպէս այս, այնպէս էլ յաջորդ տարի: «Մեզ համար անյայտ տարբեր աղբյուներից չվճարման վերաբերեալ ահազանգեր լինում են, բայց միշտ պարզւում է, որ այդ ահանզանգերն անհիմն են»,- ասաց նախարարը: Ըստ նրա, եթէ որեւէ պետական հիմնարկությունում ժամանակային ուշացումներ լինում են, ապա դա միմիայն տեխնիկական թերությունն է:
  -   Տնտեսութիւն