Մշակtyել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը<br />


Մշակtyել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը

  • 08-07-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն է քննարկուել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետեանի մօտ յուլիսի 8-ինր անցկացրած աշխատանքային խորհրդակցութիւնում: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, խորհրդակցութեանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, քաղաքաշինութեան նախարարները, տարածքային կառավարման նախարարութեան, Վայոց ձորի մարզի եւ Ջերմուկ քաղաքի ղեկավարները: Ներկայացնելով քաղաքի զարգացման հայեցակարգը, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը նշել է, որ այն մշակtyել է տեղական եւ միջազգային մասնագէտների ուժերով եւ հնարաւորութիւն է տալիս վերջնական տեսքի բերել քաղաքի գլխաւոր յատակագիծը: Հայեցակարգի հիմնական նպատակն է Ջերմուկը դարձնել ամբողջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ եւ ակտիւ կենսակերպի զբոսաշրջային կենտրոն: Կ.Կարապետեանը Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն ընդհանուր առմամբ ընդունելի համարելով, կարեւորել է դրա գործնական կիրառումը եւ յետագայ քննարկումների ընթացքում փաստաթղթից բխող ծրագրավորումը: Նրա խօսքերով, անհրաժեշտ է յստակ արձանագրել պետութեան մասնակցութեան չափաբաժինն` այն ամրագրելով իւրաքանչիւր տարուայ պետական բիւջէում, ինչպէս նաեւ նախանշել այն թիրախները, որոնք պոտենցիալ ներդրողներին կշահագրգռեն ներդրումներ կատարել Ջերմուկում:
  -   Տնտեսութիւն