Երեւանում աշխատանքն է սկսել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմներին նուիրուած միջազգային աշխատաժողը<br />


Երեւանում աշխատանքն է սկսել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմներին նուիրուած միջազգային աշխատաժողը

  • 13-10-2010 15:22:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է սկսել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդիւնաւէտ ցանցի ստեղծման հարցերին նուիրուած միջազգային աշխատաժողը, որի բացմանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Կառավարութեան անունից վարչապետը ողջունել է շուրջ երեք տասնեակ երկրներից Երեւան ժամանած աշխատաժողովի մասնակիցներին եւ նշել, որ Հայաստանը դեռեւս 2006թ.-ին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նուաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դէմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրութեանը մասնակից պետութիւն: ՀՀ Ազգային Ժողովում կոնվենցիայի վաւերացումից յետոյ Հայաստանը մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: «Թէ' միջազգային, եւ թէ' ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշուի առնել միջազգային լաւագոյն փորձը: Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրուայ աշխատաժողովը»,- ընդգծել է Տ.Սարգսեանը: ՀՀ վարչապետը բեղմնաւոր աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին եւ համոզմունք յայտնել, որ փորձի փոխանակումը կյուշի, թէ Հայաստանն ինչ լրացուցիչ միջոցների գործադրմամբ կարող է բարձրացնել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունէութեան արդիւնաւէտութիւնը:
  -   Մարդու իրաւունքներ