Սփիւռքի նախարարն ընդունել է Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներին<br />


Սփիւռքի նախարարն ընդունել է Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներին

  • 11-10-2010 19:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունել է հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անժել Մելքոնեանին, փոխնախագահ Ռոլանդ Վարդանեանին եւ Մարսելի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանին: Նախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացուած համագործակցութիւնը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Բիզնես-հանդիպումները նպաստում են երկրների գործակցութեան զարգացմանը, իսկ Հայաստանը շատ բան ունի սովորելու եւրոպական ամենազարգացած պետութիւնից: Հ.Յակոբեանը կարեւորել է Մարսելի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի մոդելը, որը, ըստ նրա, օրինակելի պէտք է դարձնել հայկական այլ համայնքների համար: Ներկայացնելով նախարարութեան ծրագրեըը, Հ.Հակոբեանն առաջարկել է Ֆրանսիայի հայ համայնքներում նկարահանել հայութեան կեանքը եւ պատմութիւնը ներկայացնող մի ֆիլմ, ինչպէս նաեւ տրամադրել տեղեկատուութիւն Ֆրանսիայում գտնուող հայկական խաչքարերի վերաբերեալ: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ընդունելով նախարարի բոլոր առաջարկութիւնները, Ա.Մելքոնեանը նշել է, որ եվրոպացիների համար Հայաստանը քույր երկիր է: Ըստ նրա, Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատն ակտիւ աշխատում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ: Այժմ նպատակ կայ գործակցել նաեւ դպրոցների հետ:
  -   Հասարակութիւն