Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դեր Զորի նահանգապետ Հուսէյն Առնասին<br />


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դեր Զորի նահանգապետ Հուսէյն Առնասին

  • 11-10-2010 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դեր Զորի նահանգապետ Հուսէյն Առնասին: Նորին Սրբութիւնը, ողջունելով նահանգապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերհիշել է 2001թ.-ի իր այցը Դեր Զոր: Անդրադառնալով հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամութեանը, Վեհափառ Հայրապետը շնորհակալական զգացումով նշել է Սիրիայի ժողովրդի եւ իշխանութիւնների հոգատար վերաբերմունքը հայ ժողովրդի հանդէպ: Նորին Սրբութիւնը երախտագիտությամբ ընդգծել է նաեւ, որ 1915թ.-ի Մեծ եղեռնի տարիներին ցեղասպանությունից մազապուրծ շատ հայորդիներ իրենց ապաստանն են գտել արաբ ժողովրդի մօտ: «Թող Աստուած երկնքից խաղաղութիւն իջեցնի ձեր աստուածասէր ժողովրդի վրայ, խաղաղութիւն, որը խարսխուած է արդարութեան վրայ: Մենք միշտ կյիշենք մեր հանդիպումները, որոնք ոչ միայն ուրախութեան, այլեւ երախտագիտության զգացում են առաջացնում մեր մէջ հանդէպ Սիրիո ժողովրդի: Եկեղեցու օրհնութիւնը հովանի լինի ձեզ վրայ եւ շնորհազարդի բարի գործերի համար: Այդ օրհնութիւնն անկասկած պիտի աւելի պտղաբերի եւ արդյունավորի ձեր ընթացքը»,- իր խօսքում նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել նաեւ Միրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին:
  -   Հասարակութիւն