Էդվարդ Նալբանդեան. «Սլովենիայի նախագահի առաջին այցելութիւնը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցութեանը»<br />


Էդվարդ Նալբանդեան. «Սլովենիայի նախագահի առաջին այցելութիւնը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցութեանը»

  • 11-10-2010 18:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը եւ Սլովենիայի նախագահին ուղեկցող պատուիրակութեան կազմում Երեւան ժամանած Սլովենիայիարտգործնախարար Սամուել Ժբոգարը շարունակել են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում ունեցած քննարկումները հայ-սլովենական օրակարգի հարցերի շուրջ, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ: Է.Նալբանդեանը հոյս է յայտնել, որ երկկողմ յարաբերութիւնների պատմութեան մէջ Սլովենիայի նախագահի առաջին այցելութիւնը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցութեանը: Նա նշել է, որ նոյն օրը ստորագրուած համաձայնագրերը, ինչպէս նաեւ նախագահ Թյիրկի այցելութեան շրջանակներում կայանալիք ներկայացուցչական գործարար համաժողովը փոխգործակցութեան նոր փուլի առաջին քայլերն են: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը Է.Նալբանդյանն ու Ս.Ժբոգարն անդրադարձել են Հայաստան - Եւրոպական Միութիւն յարաբերութիւններին, այդ ձեւաչափում իրականացyող ծրագրերին եւ տարեվերջին կայանալիք Արեւելյան գործընկերութիւն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարները գոհունակութիւն են յայտնել վերջերս ակտիւացած մշակոյթային փոխանակումների առնչութեամբ, մասնաւորապէս` այս տարուայ սկզբին Սլովենիայում կայացած Հայաստանի մշակոյթի փառատոնի կապակցութեամբ: Նրանք կարեւորել են նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը: Հանդիպումից առաջ նախարարներ Նալբանդյանն ու Ժբոգարը բացել են հայ-սլովենական գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ հինգ տասնեակ սլովեն գործարարներ:
  -   Քաղաքական