հայաստանիհ վարչապետը եւ Սլովենիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցութեան հեռանկարները<br />


հայաստանիհ վարչապետը եւ Սլովենիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցութեան հեռանկարները

  • 11-10-2010 17:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կատարած պաշտօնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի եւ Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հանդիպումը: Բարձրաստիճան հիւրի պատուին տրուել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսութեան վիճակն ու զարգացման հեռանկարները: Սլովենիայի նախագահի խնդրանքով Տ.Սարգսեանը ներկայացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների յաղթահարման ուղղութեամբ ՀՀ կառավարութեան իրականացրած միջոցառումները: Անդրադարձ է արուել Հայաստանում իրագործուող բարեփոխումների, մասնաւորապէս` կենսաթօշակային բարեփոխումների ընթացքին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, զրուցակիցները քննարկել են տնտեսութեան մի շարք ոլորտներում համագործակցութեան հնարաւորութիւնները: Այդ համատեքստում կարեւորվել է Երեւանում հայ եւ սլովենացի գործարարների մասնակցութեամբ անցկացուող համաժողովը եւ ընդգծվել է զբօսաշրջութեան ոլորտում առկայ ներուժի օգտագործման անհրաժեշտութիւնը:
  -   Տնտեսութիւն