Մարդու իրաւունքների պաշտպանը իրաւական տեսանկիւնից խախտում չի համարում, երբ ընդդիմությանն առաջարկւում է այլ վայրում անցկացնել հանրահաւաքները<br />


Մարդու իրաւունքների պաշտպանը իրաւական տեսանկիւնից խախտում չի համարում, երբ ընդդիմությանն առաջարկւում է այլ վայրում անցկացնել հանրահաւաքները

  • 08-10-2010 21:40:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախադէպային պրակտիկայի, իշխանութիւնը կարող է մերժել ինչ-որ վայրում հանրահաւաք անցկացնելու յայտը, սակայն պէտք է առաջարկի հայտում նշուած վայրից ոչ հեռու գտնուող վայրում անցկացնել զանգավածային միջոցառումը: Յիշեցնելով այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում, Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը նկատեց, որ «Ազատութեան» հրապարակի փոխարէն Մատենադարանի շրջակայ տարածքում հանրահաւաք անցկացնելու թույլտվությունը իրաւական ու քաղաքական տեսանկիւնից խնդիր չէ: Պաշտպանը, հակառակը, խնդիր է տեսնում կալանավայրերից վաղաժամկէտ ազատ արձակման որոշումների կտրուկ նուազման մէջ: Ա.Յարութիւնեանի խօսքերով, այժմ «գրեթէ որեւէ մէկը դրա հնարաւորութիւնը չունի», եւ այդ է պատճառը, որ Մարդու իրաւունքների պաշտպանի հաստատութիւնը 7-8 ամիս է չի մասնակցում վաղաժամկէտ ազատ արձակման հարցերով զբաղուող միջգերատեսչական յանձնաժողովի աշխատանքներին: «Մենք համարում ենք, որ իրոք կոռուպցիոն ռիսկերը պէտք է նվազեցվեին, պէտք է կանոնակարգվեր, բայց չեմ կարծում, որ պրոցեդուրան պէտք է այնպիսին լինի, որ ըստ էութեան այդ ինստիտուտը չգործի»,- յայտարարեց պաշտպանը, ընդգծելով, որ կալանավայրերի գերբնակեցուածութեան խնդրի պատճառներից մէկը հենց դա է: Իսկ միւս պատճառն էլ այն է, որ 90 տոկոս դէպքերում կիրառւում է կալանքը որպէս խափանման միջոց ընտրելը:
  -   Մարդու իրաւունքներ