«Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքի լրամշակման նպատակով ձեւաւորուած աշխատանքային խմբի գործունէութիւնը լինելու է թափանցիկ<br />


«Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքի լրամշակման նպատակով ձեւաւորուած աշխատանքային խմբի գործունէութիւնը լինելու է թափանցիկ

  • 08-10-2010 20:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքի լրամշակման նպատակով ձեւաւորուած 10-հոգանոց աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի կունենայ հոկտեմբերի 11-ին: Ինչպէս հոկտեմբերի 8-ի ասուլիսում նշեց խմբի ղեկավար, Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, խմբի գործունէութիւնը լինելու է թափանցիկ, իսկ խմբի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ խմբում չընդգրկված անձինք: «Մենք բաց ենք լինելու բոլորի համար»,- ասաց Պաշտպանը: Նրա խօսքերով, «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքը կատարելագործման ներուժ ունի, եւ ցանկալի կլինի օրէնքում նախատեսել այնպիսի մեխանիզմներ, որոնք կամային մեկնաբանութիւնների հնարաւորութիւնը նուազեցնեն: Աշխատանքային խմբում ընդգրկուած են ՀՀ Ազգային Ժողովի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի մշտական յանձնաժողովի փորձագէտ Մարինէ Յակոբեանը, ՀՀ Տրանպորտի եւ կապի նախարարութեան «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Աշոտ Սիմոնեանը, «արմէնտել» ՓԲԸ-ի իրաւաբանական տնօրէն Դավիթ Սանդուխչյանը, Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի աշխատակազմի Իրաւաբանական եւ լիցենզաւորման բաժնի պետ Արտակ Սարգսեանը, Հանրային հեռուստաընկերութեան խորհրդի Ֆինանսատնտեսագիտական վարչութեան պետ Ալեքսան Առաքելեանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արմէն Տեր-Տաճատյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նաւասարդեանը, Մամուլի աջակցութեան «Ինտերնյուս» հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն Նունէ Սարգսեանը եւ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Յարութիւնեյանը: Ա.Յարութիւնեյանը յայտնեց նաեւ, որ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի կողմից մշակtyել է զանգվածային միջոցառումների վերաբերեալ օրէնքի նախագիծը, որն ուղարկուել է Վենետիկի յանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՄԻԿ` փորձաքննության: Հոկտեմբերին Հայաստան կժամանեն 2 փորձագետներ Վենետիկի յանձնաժողովից, օրէնքի նախագիծը վերջնական կհամապատասխանեցուի յիշեալ միջազգային կառոյցների եւ փորձագէտների ներկայացրած կարծիքին, ապա այն կներկայացուի հանրութեանը, խորհրդարանին եւ կառավարութեանը:
  -   Հասարակութիւն