Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների բարեկամութիւնը նպաստում է երկու երկրների յարաբերութիւնների ամրապնդմանը<br />


Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների բարեկամութիւնը նպաստում է երկու երկրների յարաբերութիւնների ամրապնդմանը

  • 08-10-2010 18:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանն ընդունել է Երեւանում ընթացող ապակենտրոնացուած համագործակցութեան հայ-ֆրանսիական համաժողովին մասնակից պատուիրակութիւնների ղեկավարներին` «Ֆրանսիայի միաւորուած քաղաքների միութեան» նախագահ Շարլ Ժոսլենի գլխաւորութեամբ: Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ ուրախ է պատուիրակութեան կազմում տեսնել նաեւ խորհրդարանականների, ովքեր մեծ աշխատանք են տանում Հայաստանի հետ համագործակցութեան զարգացման ուղղութեամբ թէ' տեղական մարմիններում, եւ թէ' խորհրդարանական բարեկամութեան խմբերում: Նա կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տեղական իշխանութիւնների մակարդակով իրականացող արդիւնաւէտ համագործակցութիւնը. 1990-ականների սկզբներից մեծ թափով ընդլայնվող երկու երկրների քույր քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ցանցը ներկայումս ընդգրկում է թւով 30 գործընկերային կապեր: Հ.Աբրահամեանը նշել է, որ երբեք չի մոռացուի Ֆրանսիայի քաղաքների համերաշխութեան դրսեւորումը 1988թ.-ի աւերիչ երկրաշարժին յաջորդող օրերին: Հայաստանին մարդասիրական աջակցութիւն ցուցաբերած Ֆրանսիայի քաղաքներն առաջինների շարքում էին` նման կերպ արտայայտելով Հայաստանի հանդէպ ֆրանսիացի ժողովրդի համակրանքն ու բարեկամական վերաբերմունքը: Հ.Աբրահամեանը նախագահը բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի տեղական իշխանութիւնների կողմից Հայաստանի գործընկեր քաղաքներում իրագործուած եւ դեռեւս իրականացման փուլում գտնուող համագործակցային ծրագրերը, որոնք լրացնում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պետական բարձր մակարդակով փոխգործակցությունը: ԱԺ նախագահի համոզմամբ, Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների բարեկամութիւնը եւ դրա հիման վրայ ծաւալուող ապակենտրոնացուած համագործակցութիւնը օրեցօր նպաստում է Հայաստան-Ֆրանսիա յարաբերութիւնների ամրապնդմանը, որտեղ իր նշանակալի դերակատարությունն ունի նաեւ Ֆրանսիայի այդ նոյն քաղաքների հայ համայնքը: Անդրադառնալով Երեւանում անցկացուող ապակենտրոնացուած համագործակցութեան հայ-ֆրանսիական համաժողովին, Հ.Աբրահամեանը նշել է, որ այն երկու կողմերի երակարատեւ աշխատանքի արդիւնք է, եւ կարեւորել համաժողովի օրակարգային թեմաները, որոնք յետագայ համագործակցութեան համար գերակայ ոլորտներ կհանդիսանան: Նա նաեւ կարեւորել է համաժողովում խարտիայի ընդունումը, որն արժէքաւոր ձեռքբերում կլինի այս բնագաւառում հայ-ֆրանսիական համագործակցութեան զարգացման համար: Նա համոզմունք է յայտնել, որ նման համաժողովների յաճախականութեան հաստատումը անհրաժեշտ քայլ է, որոնց շրջանակներում կարող են նախանշուել ապակենտրոնացուած համագործակցութեան ոլորտի զարգացման յետագայ ուղղութիւնները եւ դրանց իրականացման մեխանիզմները: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Ֆրանսիայի ԱԺ պատգամաւոր, Նիցցայի փոխքաղաքապետ Ռուդի Սալը նշել է, որ համաժողովը շատ արդիւնաւէտ է ընթացել: Ըստ նրա, տեղական ինքնակատավարման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցութիւնը խորացնելու մեծ ներուժ կայ: Նա բարձր է գնահատել երկու երկների միջեւ գոյութիւն ունեցող բարեկամական յարաբերութիւնները` փաստելով, որ Հայաստանի անկախութեան տոնը միակ օտարերկրեայ տոնն է, որ նշւում է Ֆրանսիայի համայնքներում: Ֆրանսիացի պատգամաւորի խօսքերով, 21-րդ դարում Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած առաջին օրէնքը Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին օրէնքն է եղել:
  -   Քաղաքական