Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցել է Ժնեւում եւ Տիրանայում անցկացուած էկումենիկ ժողովներին<br />


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցել է Ժնեւում եւ Տիրանայում անցկացուած էկումենիկ ժողովներին

  • 08-10-2010 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Ժնեւում, Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Մարդու Իրաւունքների խորհրդի 15-րդ նստաշրջանի հետ համատեղ, կայացել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Միջազգային յարաբերութիւնների հարցերով յանձնախմբի հանդիպումը` նուիրուած Միաւորուած ազգերի պաշտպանութեան շաբաթին: Հանդիպումը նուիրուած էր իսրայելա-պաղեստինեան հակամարտութեանը եւ Նիգերիայում տիրող իրավիճակին: Հանդիպման ընթացքում քննարկուել են միջազգային հանրութեան աջակցութեան հնարաւորութիւնները` տիրող իրավիճակը շտկելու եւ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ: Էկումենիկ եւս մէկ ժողով տեղի է ունեցել հոկտեմբերի 2-8-ին Տիրանայում (Ալբանիա): Ժողովի ընթացքում քննարկուել են միջազգային մարտահրավերների ազդեցություններն եկեղեցիների վրայ, ինչպէս նաեւ մշակtyել են էկումենիկ համագործակցութեան եւ փոխօգնության նոր ռազմավարութիւն ձեւաւորման ծրագրեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, վերոնշեալ ժողովներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակից Ծովինար Ղազարեանը:
  -   Հասարակութիւն