Դեսպան Վահագն Մելիքեանը հանդիպել է Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմի հետ<br />


Դեսպան Վահագն Մելիքեանը հանդիպել է Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմի հետ

  • 08-10-2010 17:18:00   |   |  Տնտեսութիւն
ԱԲՈՒ-ԴԱԲԻ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 7-ին Արաբական Միացեալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմին: Զրոյցի ընթացքում քննարկուել են առեւտրական, տնտեսական եւ մասնաւորապէս, մշակոյթային համագործակցութեանը վերաբերող հարցեր: Շեյխ Սուլթանը հետաքրքրուել է հարեւան երկրների հետ հարաբերութիւններով, ընդգծել քաղաքակրթությունների երկխօսութեան շուրջ տարաբնոյթ հանդիպումների, փոխադարձ մշակոյթային միջոցառումների պարբերաբար անցկացումը: Անդրադառնալով հայ-էմիրաթական առեւտրատնտեսական յարաբերութիւնների խորացմանն ու զարգացմանը, Շեյխ Սուլթանը կարեւորել է Շարժա էմիրության առեւտրի պալատի ներկայացուցիչներից բաղկացած պատուիրակութեան այցի կազմակերպումը Հայաստան` տեղում ուսումնասիրելու համագործակցութեան հնարաւորութիւնները: Վ.Մելիքեանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ հոյս յայտնել, որ յետայսու Շարժա էմիրության գործարար շրջանակներն էլ աւելի ներգրաւուած կլինեն Հայաստանում զանազան տնտեսական ծրագրերի իրականացման գործում:
  -   Տնտեսութիւն