ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ Արտացոլում...<br />


ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ Արտացոլում...

  • 06-10-2010 14:18:41   | Հայաստան  |  Յօդուածներ
Մոսկուայում Ա. Ս. Պուշկինի անուան կերպարուեստի պետական թանգարանում բացուել է ,ծիածանի երկու գոյն, երկու ճակատագրի արտացոլում…է խորագրով ցուցահանդէսը` նուիրուած թանգարանի 100-ամեայ յոբելեանին: Քսան տարիների ընդմիջումից յետոյ այստեղ արուեստասէր հանրութեանն են ներկայացւում Հայաստանում մեծ խնամքով պահպանուող ռուսական կերպարուեստի 64 ստեղծագործութիւններ: Ընդհանուր առմամբ, ներկայացուած 103 կտաւները ցուցահանդէսին են տրամադրել Հայաստանի Ազգային պատկերասրահը, Ռուսական արուեստի , Մարտիրոս Սարեանի եւ Երուանդ Քոչարի տուն-թանգարանները: Արուեստի այս նշանակալի տօնահանդէսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2008 թուականին, իսկ կտաւներն ընտրել են Պուշկինի թանգարանի համակարգողները: ցուցահանդէսին ներկայացուած են XVIII-XX դդ. հայկական գեղանկարչութիւնը, XVIII-XIX դարի առաջին կէսի ռուսական գեղանկարչութիւնը, XIX դարի երկրորդ կէսի հայկական գեղանկարչութիւնը, XIX -XX դդ. ռուսական գեղանկարչութիւնը, ,միր իսկուստուաէ, ,աւանգարդէ: Ազգային պատկերասրահը ներկայացնում է 18-20-րդ դարերի հայկական ու ռուսական գեղանկարչական գլուխգործոցնէր` Յակոբ Հովնաթանեանի, Ստեփանոս Ներսիսեանի, Յովհաննէս Այվազովսկու, Վարդգէս Սուրէնեանցի, Եղիշէ Թադեւոսեանի, Փանօս Թերլեմեզեանի, Մարտիրոս Սարեանի, Գէորգի Եակուլովի, Երուանդ Քոչարի, Վ Իսահակ Լեւիտանի, Վասիլի Տրոպինինի, Շչեդրինի, Վասիլի Սուրիկովի, Վալենտին Սերովի, Վասիլի Կանդինսկու, Իլեայ Ռեպինի, Մարկ Շագալի եւ այլ յայտնի արուեստագէտների ստեղծագործութիւններ: Հետաքրքիր էր ականատես լինել զգայական եւ յուզական այն արձագանքին, որ ցուցաբերում էին հանդիսատեսները: Ռուս արուեստասէրներին գերել էին Ֆալկի գունագեղ կտաւները, որոնք ներկայացնում էին այսօր անէ դարձած մոսկովեան փոքրիկ բակերն ու փողոցները, Կանդինսկու եւ Լարիոնովի վրձնին պատկանող հրաշալի աշխատանքները… Այլ էին հայազգի արուեստասէրների մտորումները: Վերստին ջերմանալով Սարեանական տաքոտ գոյներով, նրանցից շատերը իրաւացիօրէն երկմտում էին` արդեօ՞ք այս ցուցահանդէսը առիթ չէր աւելի մանրամասն ծանօթացնել արուեստասէր Մոսկուային Սարեանի հայ, միգուցէ եւ նրանից աւելի քիչ հեղինակաւոր նկարիչ –ժամանակակիցների հետ: Հայ գեղանկարչութիւնից տեղեակները ափսոսանքով տարակուսում էին, որ հանճարեղ, տաղանդաշատ Երուանդ Քոչարը ներկայացուած է լոկ երկու ստեղծագործութեամբ: Ռուս արուեստասէրները երկար կանգնում էին Թերլեմեզեանի, Թադեւոսեանի, Սուրէնեանցի կտաւների առջեւ, հիացում արտայայտում նրանց գործերի վերաբերեալ: ,բարեկամական մուսաների հովանու ներքոէ խորագրով անցկացուող ցուցահանդէսը շարունակուելու է մինչեւ նոյեմբերի 14-ը: “հայաստանեայց Եկեղեցի” ամսաթերթ
  -   Յօդուածներ