Տեղի ունեցաւ Ռէանիմանիայ 2010 երկրորդ միջազգային անիմացիոն կինոփառատօնի պաշտօնապէս փակումը


Տեղի ունեցաւ Ռէանիմանիայ 2010 երկրորդ միջազգային անիմացիոն կինոփառատօնի պաշտօնապէս փակումը

  • 05-10-2010 15:48:19   | Հայաստան  |  Մշակոյթ
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցաւ Ռէանիմանիայ 2010 երկրորդ միջազգային անիմացիոն կինոփառատօնի պաշտօնապէս փակումը։ Նոյն օրուայ մամուլի ասուլիսում ամփոփուեցին փառատօնի արդիւնքները։ ՀՀ Մշակոյթի նախարարութեան Ժամանակակից արուեստի եւ ժողովրդական արհեստների վարչութեան պետ Սոնա Յարութիւնեանը Ստեփան Անդրանիկեանին յանձնեց ՀՀ Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալը: Այնուհետեւ, Ազգային կ'ինոկենտրոնի տնօրէն Գէորգ Գէորգեանը յայտարարեց Դեբիւտային մրցոյթի յաղթողին`Մերի Կիւրեղեանին: Նրան հնարաւորութիւն է ընձեռւում իր սցենարի գաղափարը իրականացնել Ազգային կ'ինոկենտրոնի, Քասարտ Ստուդիայի աջակցութեամբ: Մէկ այլ հնարաւորութիւն էլ ընձեռուեց Ռէանիմանիայի յայտարարած մրցոյթների յաղթողներին: “տաղանդների որս” մրցոյթի երջանիկ յաղթողները` Լիլիթ Շահմուրդեանը`պատկերապատում, Դաւիթ Աշոտեանը`կերպարների ձեւաւորում, Զաքար Դէմիրճեանը`անիմացիայ, 9 ամսուայ ընթացքում կը կարողանան վարպետանալ անիմացիայում` Քաս Արթ Ստուդիոյում: Իսկ ահա, 2011-ի համար ձեռքբերուած պայմանաւորուածութիւններից. ֆրանսիական հռչակաւոր Գոբելին (“Gobelins”) ստուդիայի ամառային դպրոցում սովորելու հնարաւորութիւն ունեցող 25 ուսանողներից մէկը կը լինի Հայաստանից: Լիլիթ Ծատուրեանը այն երջանիկն է, որ կը կարողանայ սովորել ֆրանսիացի անիմատորների փորձը եւ վերադառնալով` կը շարունակի իր գործունէութիւնը Հայաստանում: Մէկ այլ պայմանաւորուածութեան համաձայն` հռչակաւոր ռուս անիմատոր, տիկնիկային եւ պլաստիլինային անիմացիայի վարպետ Գարրի Բարդինը իր 70-ամեակը կը նշի Հայաստանում` Ռէանիմանիայ 2011-ի շրջանակներում: Որպէս ամփոփում` Սոնա Յարութիւնեանը եւս մէկ անգամ հաստատեց, որ Ռէանիմանիան պաշտօնապէս ընդգրկուել է ՀՀ Մշակոյթի նախարարութեան փառատօնների ցանկում եւ յաջորդ տարի նոյնպէս կը ստանայ որոշակի ֆինանսական աջակցութիւն: Ռէանիմանիայ Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատօնը ստեղծուել է 2008-ին` նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբաւի վերականգնմանը: 2009-ին փառատօնը յաջող մեկնարկ ունեցաւ: Ոգեւորուած յաջողութիւններով` 2010-ին փառատօնը հանդէս եկաւ մի շարք նոր նախաձեռնութիւններով` Մարանի` անիմացիայի շուկայ, ,տաղանդների որսէ մրցոյթ, ,հայկական ներկապնակէ ծրագիր, բացօթեայ ցուցադրութիւններ` նպատակ ունենալով համաշխարհային ճանաչում ունեցող անիմացիոն ֆիլմերն աւելի մօտ դարձնել հայ հանդիսատեսին, ինչպէս նաեւ փառատօնին նոր որակ հաղորդել: Հրաչուհի Բարսեղեան
  -   Մշակոյթ