Ամերիկայի Հայկական Համագումարը եւ «Վարդանի Ասպետներ»-ը Կազմակերպեցին Ամենամեայ Ամառային Խնջոյքը


Ամերիկայի Հայկական Համագումարը եւ «Վարդանի Ասպետներ»-ը Կազմակերպեցին Ամենամեայ Ամառային Խնջոյքը

  • 05-10-2010 15:37:21   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Ֆարմինգթոն Հիլս (Միչիգան) _ Ամերիկայի Հայկական Համագումարը (համագումար) «Վարդանի Ասպետներ եւ Դստրեր» կազմակերպութեան հետ միասին ամենամեայ ամառային խնջոյքն անցկացրեցին Ֆարմինգթոն Հիլսի Հերիթեջ այգում (Միչիգան): Համագումարի Համայնքի հետ աշխատանքների ղեկավար Դանիէլ Քուշակջեանը քննարկեց Հայոց Ցեղասպանութեան 252-րդ բանաձեւի ընթացքը եւ վերջին զարգացումները: Քուշակջեանը կոչ արեց համայնքին փորձել ներազդել բանաձեւի յաջող ընդունմանը: «Համագումարը շարունակում է պայքարել 252-րդ բանաձեւը քուէարկութեան դնելու համար»,_ նշեց Քուշակջեանը: Քուշակջեանին միացաւ Միչիգանում Հայ-ամերիկեան գործողութիւնների կոմիտէի (Armenian-American Action Committee ARAMAC) տնօրէն Թալար Յովնանեանը, ով ներկայումս սովորում է Միչիգան Համալսարանի իրաւաբանական դպրոցում: Շաբաթուայ սկզբին Յովնանեանը հանդիպեց Հայ ուսանողական ասոցացիայի հետ` քննարկելու համագումարի կամաւորական ծրագրում ներառուելու հնարաւորութիւնները: Յովնանեանը կիսուեց 2008 թուականին Վաշինգտօնում, 2007 թուականին Հայաստանում անցկացուած կամաւորական ծրագրում ունեցած իր փորձով: «Ինձ համար մեծ հաճոյք էր միանալ Միչիգան նահանգի ամերիկահայ համայնքին եւ քննարկել մեզ յուզող ընդհանուր խնդիրները, ինչպիսին է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը»,_ նշեց Յովնանեանը: «Ես պատրաստ եմ աշխատել համայնքի հետ` յաղթահարելու ապագայ դժուարութիւնները»,_ յաւելեց նա: Շաբաթուայ վերջին Քուշակջեանը եւ Յովնանեանը ելոյթ ունեցան Սաուզֆիլդի Սբ. Ջեյմս եկեղեցում (Միչիգան) 252-րդ բանաձեւի մանրամասների, Ամն-ի կողմից Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ ուղարկուող ֆինանսական օգնութեան ներկայ դրութեան, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւման եւ Հայատանի նախագահ Սերժ Սարգսեանի համարձակ քայլերի վերաբերեալ: Ամերիկայի հայկական համագումար
  -   Մամլո հաղորդագրություն