Հայաստանում յայտարարուեց «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք ամենամեայ մրցոյթի մեկնարկի մասին<br />


Հայաստանում յայտարարուեց «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք ամենամեայ մրցոյթի մեկնարկի մասին

  • 04-10-2010 17:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-ին Բրիտանական խորհուրդն ու Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը յհայտարարեցին Հայաստանում «արմէնտել» ընկերութեան բացառիկ հովանաւորութեամբ «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք ամենամեայ երրորդ մրցոյթի մեկնարկի մասին: Այն ազգային մրցոյթների շարք է, որն անցկացւում է Մեծ Բրիտանիայում եւ Հարավարեւելյան Եւրոպայի 10 երկրում, այդ թւում` Հայաստանում: Մրցոյթը նպատակ ունի խրախուսել երիտասարդներին, զարգացնել նրանց ձեռնարկատիրական հմտութիւնները: Մրցոյթին Հայաստանում 2008-2010թթ.-ին մասնակցել է 3000 ուսանող: Ինչպէս «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում հրաւիրուած ասուլիսում նշեց Բրիտանական խորհրդի հայաստանեան գրասենեակի ղեկավար Արեւիկ Սարիբեկեանը, ծրագիրը շատ մեծ ձեռքբերումներ ունի տարբեր ոլորտներում` կապերի հաստատում, այդ թւում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի քոլեջների միջեւ, ինչի շնորհիւ մասնակիցները այցելել են Մեծ Բրիտանիայի քոլեջներ, փորձի փոխանակում անցկացրել: Մասնակիցներից շատերը յետագայում հնարաւորութիւն են ունենում իրենց վերապատրաստումն անցնել «բիլայն» կազմակերպութիւնում: «արմէնտել» ընկերութեան գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն նշեց, որ մրցոյթը պետական, հասարակական կազմակերպութիւնների եւ բիզնեսի միջեւ համագործակցութեան արժէքաւոր փորձ է: Այն մէկ նպատակ ունի` աջակցել Հայաստանի ապագային, երիտասարդությանն ու կրթությանը: Ի.Կլիմկոն կարեւորեց, որ ծրագիրը իրականացւում է Հայաստանի համար գերակայ` հեռահաղորդակցության եւ տեղեկատուական տեխնոլոգիաների, ոլորտում:
  -   Հասարակութիւն