Աղվերանում անցկացուել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մարդու իրաւունքների ազգային հաստատութիւնների ներկայացուցիչների առաջին հանդիպումը <br />


Աղվերանում անցկացուել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մարդու իրաւունքների ազգային հաստատութիւնների ներկայացուցիչների առաջին հանդիպումը

  • 04-10-2010 16:44:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԱՂՎԵՐԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայյի տարածաշրջանային գրասենեակը եւ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը համատեղ կազմակերպել էին Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մարդու իրաւունքների ազգային հաստատութիւնների` ենթատարածաշրջանային մակարդակով առաջին հանդիպումը, որի խորագիրն էր` «Փոքրամասնությունների իրաւունքները եւ սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ - անկախ եւ գործող մարդու իրաւունքների ազգային հաստատութիւններ»: Հանդիպումը տեղի ունեցաւ Աղվերանում: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի, այն միավորեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների Օմբուդսմենների, տարածաշրջանում մարդու իրաւունքների ազգային հաստատութիւնների ներկայացուցիչների եւ ՄԱԶԾ տարածշրջանային գրասենեակի համապատասխան գործընկերների: Հանդիպմանը հրաւիրուած էին նաեւ օտարերկրեայ փորձագետներ, ովքեր հանդէս եկան բանախօսութեամբ եւ զեկույցներով, ինչպէս նաեւ ներկայացրեցին տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների փորձը: Բացման խօսքով հանդէս են եկել ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում Դաֆինա Գերչեւան եւ Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճեանը:
  -   Մարդու իրաւունքներ