Ռուբէն Մելքոնեան. Հակահայկական տրամադրություններն իրենց արտացոլումն են գտնում նաեւ Թուրքիայի ներքաղաքական օրակարգում<br />


Ռուբէն Մելքոնեան. Հակահայկական տրամադրություններն իրենց արտացոլումն են գտնում նաեւ Թուրքիայի ներքաղաքական օրակարգում

  • 29-09-2010 20:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքական հասարակությունում տիրող հակաքրիստոնէական, հակահայկական տրամադրություններն իրենց արտացոլումն են գտնում նաեւ ներքաղաքական օրակարգում: Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում անցկացուած պատարագին ի պատասխան Անիի մայր տաճարում ուրբաթօրյա նամազ անցկացնելու Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցութեան ղեկավար Դեվլեթ Բարչելիի աառաջարկը այսպէս գնահատեց Երեւանի պետհամալսարանի փոխդեկան, թուրքագետ Ռուբէն Մելքոնեանը: Ըստ նրա, թուրքական ընդդիմությունը դա փորձում է օգտագործել իշխող կուսակցութեան դէմ, բացայայտ քննադատելով իշխող կուսակցութեանը եւ վարչապետ Էրդողանն, որ չափից աւելի հանդուրժող է եւ փորձում է վերակենդանացնել քրիստոնեությունը Թուրքիայի արեւելքում: Միաժամանակ թուրքագետը գտնում է, որ սա իշխող կուսակցութեան հերթական քաղաքական քայլն էր, որով նա փորձեց ինչ-որ դիվիդենտներ շահել: «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպութեան քաղաքական թեւ հանդիսացող «Ազգայնական շարժման» ղեկավարը, ըստ տարբեր թուրքական աղբիւրների, ունի հայկական ծագում, սերում է կրօնափոխ հայերից: «Միգուցէ նրա մօտ առաջացել է ցանկութիւն նախնիների տաճարում գնալ եւ աղօթել»,- ասաց Ռ.Մելքոնեանը: Նա ընդգծեց, որ տաճարը ներկայումս կիսաքանդ անմխիթար վիճակում է, ներսում ներկով թուրքերեն հայհոյանքներ են գրուած, իսկ եկեղեցու գմբէթին չկայ խաչ:
  -   Քաղաքական