Հայաստանի «Սահմանադրական Իրաւունք Միութիւն» կուսակցութիւնը պահանջներ է ներկայացնում Թուրքիային<br />


Հայաստանի «Սահմանադրական Իրաւունք Միութիւն» կուսակցութիւնը պահանջներ է ներկայացնում Թուրքիային

  • 27-09-2010 21:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի «Սահմանադրական Իրաւունք Միութիւն» կուսակցութեան նախագահութիւնը սեպտեմբերի 27-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է. «90 տարի առաջ` 1920թ. սեպտեմբերի 28-ին, խախտելով դրանից մօտ 1,5 ամիս առաջ դաշնային պետութիւնների (այդ թւում` Հայաստանի) եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած Սեւրի խաղաղութեան պայմանագիրը (10.08.1920թ.), Թուրքիան ուխտադրուժ կերպով յարձակուեց Հայաստանի Հանրապետութեան վրայ: Թուրքական նենգ ագրեսիայի հետեւանքով օկուպացվել են ոչ միայն Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները (որոնք Հայաստանին են անցել Վիլսոնի իրաւարար վճռով), այլեւ Արեւելյան Հայաստանի Կարսի նահանգը, Սուրմալուի շրջանը: Ընդհանուր առմամբ Թուրքիայի օկուպացիայի հետեւանքով Հայաստանի Հանրապետութիւնը կորցրել է իր տարածքների աւելի քան 75 տոկոսը: Իր կողմից օկուպացված տարածքներում Թուրքիան շարունակեց հայերի Ցեղասպանութեան իր աւանդական քաղաքականութիւնը: Դրա հետեւանքով տասնեակ-հազարաւոր հայեր` այդ տարածքների քաղաքացիական բնակչութիւնը, սրի քաշվեցին, հարիւր-հազարաւոր հայեր դարձան փախստական` օկուպացված տարածքներում թողնելով իրենց տները եւ գոյքը, հազարաւոր հայ քրիստոնյաներ բռնի իսլամացվեցին: 90 տարիների օկուպացիայի ընթացքում Թուրքիան ոչ միայն չպատժուեց իր կողմից կատարած ռազմական հանցանքների համար, այլեւ չվերադարձրեց կամ չփոխհատուցեց իրենց գոյքը կորցրած հայերի կրած վնասները: 90 տարիների օկուպացիայի ընթացքում Թուրքիան մեթոդաբար ոչնչացրել է օկուպացված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգութիւնը: Ցավոք, ՀՀ-ի դէմ Թուրքիայի ագրեսիայի ընթացքում այդ խնդրից սահմանազատվեցին Սեւրի պայմանագիրը ստորագրած Հայաստանի գլխաւոր դաշնակից տերությունները` Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան: Ինչպէս նաեւ դաշնակից երկրները` Բելգիան, Յունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբո-խորվաթա-սլովենիան, Չեխոսլովակիան: Պէտք է նշել, որ ներկայումս Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ ճնշումներ է գործադրում արցախեան հարցի շրջանակներում, կատարում է ՀՀ-ի հանդէպ այլ թշնամական գործողութիւններ: Այսօր, երբ լրանում է թուրքական ագրեսիայի սանձազերծման 90-ամեակը, հայ ժողովուրդը ոչ միայն չի համակերպուել իր օրինական տարածքների օկուպացիայի հետ, այլեւ պահանջ է դնում դրանց վերադարձման վերաբերեալ եւ հոյս ունի, որ աշխարհով մէկ սփռուած հայութիւնը օկուպացիայի վերանալուց յետոյ կվերադառնայ իր պապենական օջախները: Այս կապակցութեամբ Հայաստանի «Սահմանադրական Իրաւունք Միութիւն» կուսակցութիւնը պահանջում է Թուրքիայից. ա. Դադարեցնել Հայաստանի Հանրապետութեան շրջափակումը եւ ՀՀ-ի հանդէպ այլ թշնամական գործողութիւնները, բ. Ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, գ. Դադարեցնել օկուպացված տարածքներում հայոց պատմամշակութային ժառանգութեան ոչնչացումը, իսկ դեռ պահպանուած արժէքները վերադարձնել հայ ժողովրդին, դ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետութեան տարածքների օկուպացիան եւ այդ տարածքներից դուրս բերել օկուպացիոն զորքերը, ե. Հայաստանի Հանրապետութեանը վճարել ֆինանսական փոխհատուցում եւ վերադարձնել օկուպացիայի ընթացքում բնակչութեան կորցված գոյքը, վերականգնել անշարժ գոյքային իրաւունքները: ՍԻՄ-ն առաջարկում է ՀՀ իշխանութիւններին ամենայն վճռականութեամբ բարձրացնել Թուրքիայի կողմից օկուպացված տարածքները եւ դրան առնչուող հարցերը: ՍԻՄ-ը դիմում է Սեւրի պայմանագիրը ստորագրած գլխաւոր դաշնակից տերություններին, ինչպէս նաեւ դաշնակից պետութիւններին` ջանքեր գործադրել թուրքական օկուպացիան դադարեցնելու, այդ օկուպացիայից տուժած քաղաքացիների իրաւունքները վերականգնելու, օկուպացված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային արժէքները պահպանելու ուղղութեամբ»:
  -   Քաղաքական