«Վիւասել-ՄՏՍ-2010» գաւաթը նուաճեց «Մեդիամաքս» գործակալութեան թիմը


«Վիւասել-ՄՏՍ-2010» գաւաթը նուաճեց «Մեդիամաքս» գործակալութեան թիմը

  • 27-09-2010 14:48:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վիւասել-ՄՏՍ-ի հովանաւորած` Հայաստանում Զլմ-ների միջեւ մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարն աւարտուեց 27-ը սեպտեմբերի, 2010թ., Երեւան Հայաստան - Վիւասել-մտս-ը` »ՄՏՍ« ԲԲԸ դուստր ընկերութիւնը, տեղեկացնում է, որ «Մեդիամաքս» թիմի յաղթանակով աւարտուեց Զլմ-ների միջեւ մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացուեց սեպտեմբերի 18-25-ը ՀՀ խուլերի միաւորման մշակոյթի եւ սպորտի դահլիճում: Մրցաշարն ուղղուած էր առողջ ապրելակերպի քարոզչութեանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում «Մեդիամաքս» թիմը` 4:3 հաշուով պարտութեան մատնելով«ԱԹԱ» թիմին, նուաճեց «Վիւասել-մտս-2010» գաւաթը: Առաջնութեան բրոնզէ մեդալակիր դարձաւ »4-րդ իշխանութիւն« թիմը, որը երրորրդ տեղի համար խաղում 8:4 հաշուով առաւելութեան հասաւ »Երկիր Մեդիայ« թիմի նկատմամբ: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը նոյն օրը կայացած մրցանակաբաշխութեան արարողութեան ժամանակ նոյնպէս ստացան գաւաթներ եւ պատուոգրեր: Մրցանակակիր թիմերի բոլոր խաղացողները ստացան նաեւ մեդալներ: Յատուկ մրցանակների արժանացան նաեւ մրցաշարում աչքի ընկած մասնակիցները` լաւագոյն խաղացողը /Սամուէլ Ջինանեան «Երկիր-մեդիայ» հ/ը/, լաւագոյն ռմբարկուն /Դաւիթ Նազարեան-14 գնդակ, ԱԹԱՅ/, լաւագոյն դարպասապահը /Վաչագան Յովհաննիսեան` «Մեդիամաքս» գործակալութիւն/, լաւագոյն պաշտպանը /Գէորգ Բարեղամեան` »Արտասահմանեան թղթակիցների ասոցիացիայ«/, ամենագեղեցիկ գոլի հեղինակը /Յակոբ Բադալեան` »4-րդ իշխանութիւն«/, ամենատարեց խաղացողը /Սլաւիկ Սարգսեան` «Երկիր-մեդիայ» հեռուստաընկերութիւն/, մրցաշարը լաւագոյն կերպով լուսաբանող Զլմ-ն /«Երկիր-մեդիայ»/, լաւագոյն երկրպագուն /Մարինէ Կարապետեան/, թիմի լաւագոյն ղեկավարը /Դաւիթ Ալաւերդեան` «Մեդիամաքս» գործակալութիւն, ինչպէս նաեւ Գոռ Գրիգորեանը «Ռադիօ Վան»-ից (Եգոր Գլումով)` ֆուտբոլին նուիրուածութեան համար: Փակման արարողութիւնն աւարտուեց հրավառութեամբ եւ գարեջրի հիւրասիրութեամբ: Սպասէք աւելին: Վիւասել-մտս... Աւելին, քան օպերատոր: Վիւասել–Մտս-ը (Ղ-տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզօր 2G/3G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տուեալների փոխանցման ծառայութիւնների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունէութեան հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լաւագոյնս ծառայելը, հիմնադրման օրուանից` 2005թ. յուլիսի 1-ից, Վիւասել–Մտս-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: Վիւասել–Մտս-ը նորարարութիւնների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցութեան շուկայի: Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք www.vivacell.am * * * «Բջջային Հեռահամակարգեր» Բբը-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագոյն օպերատորն է: Դուստր ձեռնարկութիւնների հետ միասին կազմակերպութիւնը սպասարկում է աւելի, քան 99.21 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմէնստանի բնակչութիւնը, որտեղ Մտս-ը եւ իր դուստր ձեռնարկութիւններն ունեն լիցենզիայ GSM ստանդարտներին համապատասխան ծառայութիւններ մատուցելու համար, կազմում է աւելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշուած են Նիւ Եորքի բորսայում MBT ծածկագրի տակ:
  -   Մամլո հաղորդագրություն