Տեղի է ունեցել Հիւսիս-Հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը<br />


Տեղի է ունեցել Հիւսիս-Հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը

  • 24-09-2010 16:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիս-Հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի սեպտեմբերի 24-ի նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, ներկայացուել է ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկողութեան, երկրորդ եւ երրորդ տրանշների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացուած խորհրդատուական ծառայութիւնների գնման մրցոյթի ու յաղթող կազմակերպութեան հետ կնքուելիք պայմանագրի բանակցութիւնների արդիւնքները: Նշենք, որ նախորդ նիստում խորհուրդը յաղթող էր ճանաչել մրցոյթում առաջին տեղը զբաղեցրած ընկերութեանը եւ հաստատել վերջինիս հետ բանակցող խմբի ներկայացուած կազմը: Կառավարման խորհուրդը քննարկել եւ հաւանութեան է արժանացրել խորհրդատուական ծառայութիւնների մատուցման պայմանագրի բանակցութիւնների արդիւնքները: Էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը զեկուցել է Երեւանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի յետագայ ընթացքի մասին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, մատնանշելով կառավարութեան որդեգրած տարածքների համաչափ զարգացման սկզբունքի կարեւորութիւնը, Տ.Սարգսեանն ընդգծել է, որ Հիւսիս-Հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում պէտք է կառուցուեն Երեւանը շրջանցող եւ համապետական նշանակութիւն ունեցող ժամանակակից տրանսպորտային հաղորդակցութեան ուղիներ:
  -   Տնտեսութիւն