Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը<br />


Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը

  • 24-09-2010 16:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նյու-Եորք Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանի այցելութեան երրորդ օրը սկսուեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումով, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական օրակարգի բազմաթիւ հարցեր: Երկխօսութիւնը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գ.Վաշաձեն կժամանի Երեւան: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդեանը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ'Բրայանին յանձնեց «Միջազգային ահաբեկչական գործողութիւնների դէմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրաւունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վաւերացման մասին փաստաթղթերը: Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Յանդրոկովիչի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը իր խորվաթցի գործընկերոջը փոխանցեց Խորվաթիայի Նախագահ Իվո Յոսիպովիչին ուղղուած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեյանի ուղերձը: Նախարարները նշեցին, որ անցեալ տարուայ ընթացքում մեր երկրների միջեւ նախագահական մակարդակով բարձրաստիճան փոխայցելությունները լաւ նախադրեալներ ստեղծեցին հայ-խորվաթական քաղաքական, տնտեսական եւ մշակոյթային համագործակցութիւնը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Նախարարներ Նալբանդյանն ու Յանդրոկովիչն անդրադարձան նախագահական մակարդակով ձեռք բերուած պայմանավորվածությունների կատարմանը: Էդվարդ Նալբանդեանը եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը քննարկեցին յաջորդ ամիս Սլովենիայի Նախագահի Հայաստան կատարելիք պաշտօնական այցելութեան նախապատրաստական աշխատանքները, անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Սլովենիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդեանը ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Յունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդեանը քննարկեց երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցութեան ակտիւացման ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերը: Յունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ֆինանսական ճգնաժամի յաղթահարման նպատակով իրականացyող աշխատանքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ընդունելով Հայաստան այցելելու հրաւէրը Յունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կայցելի այս տարուայ ընթացքում: Նոյն օրը տեղի ունեցաւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Էդվարդ Նալբանդեանը բարձր գնահատեց համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի ԳԱՅ նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում: Մինսկի խմբի համանախագահները Էդվարդ Նալբանդեանին տեղեկացրեցին մինչ ս.թ. դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսւող քայլերի մասին: Էդվարդ Նալբանդեանի յաջորդ հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ էր: Զրոււցակիցները գոհունակութիւն յայտնեցին վերջերս համագործակցութեան տարբեր ուղղութիւններով նկատւող ակտիւութեան կապակցութեամբ եւ պայմանաւորուեցին հաւելեալ աշխատանքներ տանել յարաբերութիւնների առաւել զարգացման համար: Նախարարներ Նալբանդյանն ու Մուալիմը մտքեր փոխանակեցին Մերձաւոր Արեւելքի եւ Հարաւային Կովկասի խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերեալ: Նոյն օրը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդեանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ կատարուեց մէկ ամիս առաջ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտօնական գագաթաժողովին կայացրած որոշումների իրականացման գործընթացին, քննարկվեցին կազմակերպութեան անդամ երկրների արտաքին քաղաքականութեան համադրման աշխատանքները: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցաւ իր իրաքցի գործընկերոջ Հոշյար Զեբարիի հետ: Նախարար Նալբանդեանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցութեան զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացուել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանութիւնը: Իրաքի արտգործնախարարը, շնորհակալութիւն յայտնելով Հայաստանի ղեկավարութեանը դեսպանութիւն հիմնելու համար, ասաց, որ իր կառավարութիւնը եւս մտադիր է դիւանագիտական ներկայացուցչութիւն հիմնել Երեւանում: Էդվարդ Նալբանդեանի խնդրանքով Հոշյար Զեբարին ներկայացրեց Իրաքում իրադրութեան կայունութեան հաստատմանն ուղղուած իշխանութիւնների ջանքերը եւ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ կառավարութեան ձեւաւորման շուրջ ընթացող բանակցութիւնները: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, սեպտեմբերի 23-ի երեկոյեան Էդվարդ Նալբանդեանը մասնակցեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կողմից ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի նստաշրջանին ժամանած պատուիրակութիւնների ղեկավարների պատուին տրուած ընդունելութեանը:
  -   Քաղաքական