Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր շնորհաւորական ուղերձ է յղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Յարութիւնեանին


Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր շնորհաւորական ուղերձ է յղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Յարութիւնեանին

  • 23-09-2010 16:40:34   | Հայաստան  |  Մշակոյթ
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր շնորհաւորական ուղերձ է յղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Յարութիւնեանին` ծննդեան 90-ամեայ յոբելեանի առթիւ: Հանրապետութեան ղեկավարի ուղերձում, մասնաւորապէս, ասուած է. “ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակաւոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակոյթի զարգացման ու միջազգային ճանաչման համար: Ձեր հարուստ կենսագրութիւնը վաղուց արդէն իր հաստատուն տեղն է գտել հայ երաժշտար-վեստի տարեգրութեան մէջ, դարձել նրա վառ էջերից մէկը: Վստահ եմ` ստեղծագործական ուղին, որը Ձեզ համաժողովրդական գնահատանք բերեց, ապ-րելու ու գործելու ուղեցոյց է դառնալու արուեստի իսկական նուիրեալների համար: Ձեր աւելի քան 70-ամեայ ստեղծագործական գործունէութեամբ Դուք բազմիցս ա-պա-ցուցել էք, որ Ձեզ համար կեանքի բարձրագոյն չափանիշը արուեստն է, իսկ ար-վես-տի չափանիշը` կատարելութիւնը: Եւ այսօր մենք հպարտութեամբ ենք համակւում` շնորհակալական խօսքեր ասելով բազմավաստակ արուեստագէտին, հայ մշակոյթի մեծ գործչին, ում կերպարն ինքնին լաւագոյն օրինակ է իր գործը շարունակողների համար: Յարգելի՛ պարոն Յարութիւնեան, Վերստին շնորհաւորում եմ Ձեզ յոբելեանի առթիւ: Մաղթում եմ ամուր առողջութիւն եւ սեփական կեանքով վաստակած հռչակն անխռով վայելելու բերկրանք”:-0-
  -   Մշակոյթ