Հնչեց տարեմուտի զանգը՝ Թեհրանի հայոց դպրոցներում


Հնչեց տարեմուտի զանգը՝ Թեհրանի հայոց դպրոցներում

  • 23-09-2010 15:38:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» 23 սեպտեմբերի Այսօր առաւօտեան համայն Իրանում եւ ի մասնաւորի իրանահայ համայնքում իւրայատուկ եռուզեռ էր տիրում դպրոցների տարեմուտի առիթով: Թեհրանահայ համայնքում եւս հայոց դպրոցները իրենց գիրկն էին բացել հայ աշակերտ-ուհիների վրայ: Առաւօտեան ժամը 8-ին «Նայիրի» տղայոց տարրական եւ «Թունեան» աղջ. տարրական դպրոցի աշակերտ-աշակերտուհիները առանձին շարքերով համախմբւած էին «Նայիրի» դպրոցի բակում, ուր դպրոցների առաջին զանգը հնչեցրեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Տէրունական աղօթքից եւ Իրանի պետական օրհներգից յետոյ՝ սկզբում, յանուն երկու դպրոցների տեսչութեան եւ ուսուցչական կազմերի, Սրբազան Հօրը, Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանին եւ աշակերտներին ողջոյնի խօսք ասաց «Թունեան» դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանը, որից յետոյ երկու դպրոցների աշակերտ-աշակերտուհիներն ընթերցեցին աշակերտական խօսքը: Դպրոցի տարեմուտի զանգը հնչեցնելուց յետոյ՝ իր հայրական խօսքն ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ՝ աշակերտները կարգապահ շարքերով շարժւեցին իրենց դասարանները:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը