Հայ Ազգային Կոնգրէսը սրտանց շնորհաւորում է ողջ հայ ժողովրդին իր ամենափառապանծ տօնի՝ անկախութեան օրուայ առիթով


Հայ Ազգային Կոնգրէսը սրտանց շնորհաւորում է ողջ հայ ժողովրդին իր ամենափառապանծ տօնի՝ անկախութեան օրուայ առիթով

  • 21-09-2010 22:05:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
19 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքուէով միահամուռ ԱՅՈ ասաց անկախութեանը, եւ Հայաստանը հռչակուեց անկախ պետութիւն։ Դարերի ընթացքում իր անկախութիւնը մի քանի անգամ կորցրած ու ձեռք բերած ժողովուրդն ի կատար ածեց իր դարաւոր երազանքը՝ յետագայ դարերի համար։ Անկախութիւնը իրականութիւն դարձաւ իր զանգուածայնութեամբ ու յամառութեամբ նախադէպը չունեցող ժողովրդավարական այն շարժման շնորհիւ, որն, ըստ էութեան, ունեցաւ միջազգային նշանակութիւն՝ տարածուելով ողջ Խորհրդային Միութիւնում եւ Արեւելեան Եւրոպայում։ Նորանկախ Հայաստանը՝ հանգամանքների բերումով երկրաշարժի, բռնագաղթուածների, շրջափակման ու պատերազմի ծանրագոյն բեռի տակ, կարողացաւ յաղթահարել անյաղթահարելի թուացող մարտահրաւէրները։ Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու անվտանգութեան երաշխիքների ստեղծումը, տնտեսական ու համակարգային արմատական վերափոխումները, ժողովրդավարութեան արմատաւորումը հնարաւոր դարձաւ նաեւ այն հաւատի ու վստահութեան շնորհիւ, որ ունէին Հայաստանի իշխանութիւնները։ Տարածաշրջանում «ժողովրդավարութեան կղզի» ճանաչուած Հայաստանը դարձաւ միջազգային հանրութեան լիարժէք անդամ եւ վստահելի գործընկեր միջազգային յարաբերութիւններում։ Հայաստանն անկախութեան իր քննութիւնը ամենափայլուն յանձնած երկրներից էր ետխորհրդային տարածքում։ Հայ Ազգային Կոնգրէսը սրտանց շնորհաւորում է ողջ հայ ժողովրդին իր ամենափառապանծ տօնի՝ անկախութեան օրուայ առիթով։ Մենք համոզուած ենք, որ նոյն համաժողովրդական ջանքերով ու ընդվզմամբ Հայաստանը շատ շուտով դուրս կը գայ նաեւ այն խոտոր ու կործանարար ճանապարհից, որով նրան վերջին տասնամեակում քարշ է տալիս աւազակապետական վարչախումբը՝ վատնելով, անձնական շահի վերածելով անսակարկերի արժէք անկախութեան բաղադրիչները, նրա նկատմամբ ժղովրդի հաւատն ու վստահութիւնը, երկրի քաղաքական ու նիւթական ռեսուրսները։ Մենք ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանում, ապրելու ենք արժանապատիւ ու դա ժառանգելու ենք մեր սերունքներին։ Դա ոչ միայն մեր անքատելի իրաւունքն է, այլեւ պատմութեան ու ապագայի նկատմամբ մեր ունեցած անշրջանցելի պարտքը։ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԷՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
  -   Մամլո հաղորդագրություն