Դմիտրի Մեդուեդեւ. Ռուսաստանը եւ Հայաստանը վստահութեան եւ համագործակցութեան յուսալի հիմքի վրայ այսօր կառուցում են ռազմավարական գործընկերութեան յարաբերութիւններ<br />


Դմիտրի Մեդուեդեւ. Ռուսաստանը եւ Հայաստանը վստահութեան եւ համագործակցութեան յուսալի հիմքի վրայ այսօր կառուցում են ռազմավարական գործընկերութեան յարաբերութիւններ

  • 21-09-2010 15:23:57   | Հայաստան  |  Քաղաքական
Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանը եւ Հայաստանը վստահության եւ համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ ԵՐԵՒԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանեան Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդուեդեւը Հայաստանի անկախութեան առթիւ շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին` Հայաստանի Անկախութեան օրուայ կապակցութեամբ: ՌԴ նախագահը ՀՀ նախագահին մաղթել է առողջութիւն եւ նոր յաջողութիւններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղութիւն եւ բարգաւաճում: Ուղերձում, մասնաւորապէս, ասւում է. «Սրտանց շնորհաւորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տօնի՝ Անկախութեան օրուայ առթիւ: Վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզուեցի, որ ռուս-հայկական բարեկամութեան եւ բարիդրացիութեան բազմադարեան աւանդոյթները շարունակում են ամրապնդուել: Մեր քաղաքացիները հպարտանում են ընդհանուր պատմութեան փառապանծ էջերով, համատեղ յաջողութիւններով ու յաղթանակներով: Դրա ակնառու օրինակն է «Պատուոյ բլուր» յուշահամալիրի վերականգնումը, որի բացմանը մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք: Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին մեր մարտիկների յիշատակի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Ռուսաստանը եւ Հայաստանը վստահութեան եւ համագործակցութեան յուսալի հիմքի վրայ այսօր կառուցում են ռազմավարական գործընկերութեան յարաբերութիւններ, ակտիւ քաղաքական երկխօսութիւն են վարում, աւելի ու աւելի արդիւնաւէտ կերպով համակարգում իրենց քայլերը տարածաշրջանային ու միջազգային ասպարէզում»: ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկու երկրները կարեւոր որոշումներ են կայացրել տնտեսութեան ոլորտում համատեղ ծրագրերի առաջխաղացման առումով, այդ թւում՝ նորարարական ճիւղերում, եւ հումանիտար ոլորտում: Դ.Մեդուեդեւը համոզմունք է յայտնել, որ այդ պայմանաւորուածութիւնների իրականացումը կը ծառայի երկկողմ կապերի յետագայ խորացմանը` ի բարօրութիւն երկու երկրների քաղաքացիների, ի շահ Անդրկովկասի խաղաղութեան ու կայունութեան: Հայաստանի անկախութեան հռչակման 19-րդ տարեդարձի առթիւ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանին շնորհաւորական ուղերձ է յղել նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Եանուկովիչը։ Ուղերձում ասւում է. «Անձամբ իմ եւ Ուկրաինայի ժողովրդի անունից ընդունէք շնորհաւորանքներ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրուայ առթիւ: Ուկրաինան բարձր է գնահատում Ձեր պետութեան յաջողութիւնները հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական խորքային բարեփոխումների, միջազգային արենայում դիրքի ամրապնդման գործում»։ Վ.Եանուկովիչը վստահութիւն է յայտնում, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ սերտ կապերը յետագայում էլ զարգանալու են, իսկ փոխադարձ վստահութիւնն ու կառուցողական երկխօսութիւնը կը ծառայեն ի բարօրութիւն երկու երկրների ժողովուրդների: «Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին երջանկութիւն, առողջութիւն ու բարեկեցութիւն, իսկ բարեկամ հայ ժողովրդին` խաղաղութիւն, կայունութիւն ու բարգաւաճում»։
  -   Քաղաքական