Հայաստանի նախագահի հրամանագրերով գիտութեան, կրթութեան, մշակոյթի, արուեստի եւ այլ ոլորտների մի խումբ գործիչների եւ պետական ծառայողների շնորհուել են մեդալներ


Հայաստանի նախագահի հրամանագրերով գիտութեան, կրթութեան, մշակոյթի, արուեստի եւ այլ ոլորտների մի խումբ գործիչների եւ պետական ծառայողների շնորհուել են մեդալներ

  • 21-09-2010 15:11:31   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանը, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 19-րդ տարեդարձի առթիւ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից ստացուած պաղորդագրութեան համաձայն, մասնաւորապէս` Հանրապետութեան ղեկավարի հրամանագրով մարդկային բազում կեանքերի սպառնացող վտանգի առկայութեամբ արտակարգ իրադրութեան պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստուածութեան համար "Արմաւիայ" աւիաընկերութեան օդանաւի հրամանատար Սամուէլ Յարութիւնի Ապիկեանը պարգեւատրուել է "Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար" 2-րդ աստիճանի մեդալով, իսկ "Արմաւիայ" աւիաընկերութեան օդանաւի երկրորդ օդաչու Արազ Ալիկի Արազեանը` Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամեայ եւ արդիւնաւէտ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրուել են` Գիւլնարայ Քերոբի ԳԻՆՈՅԵԱՆԸ ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչութեան յաճախորդների սպասարկման եւ գործարքների ձեւակերպման բաժնի պետ Սիմոն Գրիգորի ԻԳԻԲԹԱՇԵԱՆԸ "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" Փբը-ի գլխաւոր ճարտարագէտ Գենիկ Խաչիկի ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ "Մաքուր երկաթ" Փբը-ի գլխաւոր տնօրէն Իւրի Ռաֆիկի ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ "Հարաւկովկասեան երկաթուղի" Փբը-ի Երեւանի լոկոմոտիվային դեպոյի աւագ վարպետ Վարդան Ռուբիկի ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ "Հայռուսգազարդ" Փբը-ի գլխաւոր տնօրէնի տեղակալ Թամարա Կարապետի ՄԱՆՈՒԿԵԱՆԸ "Կ. Դէմիրճեանի անուան Երեւանի մետրոպոլիտէն" Փբը-ի գլխաւոր կարգավար Լեւոն Մամիկոնի ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԸ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսութեան վարչութեան գլխաւոր մասնագէտ Տօնիկ Ստեփանի ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ “ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” Սպը-ի ֆրեզերագործ Սլաւիկ Ռադիկի ՍԱՀԱԿԵԱՆԸ “տրանսգազ” Սպը-ի Աբովեանի գծային շահագործման ծառայութեան պետ: Տարածքային կառավարման համակարգում երկարամեայ եւ արդիւնաւէտ աշխատանքի համար ոլորտի մի խումբ աշխատակիցնէր պարգեւատրուել են Հայաստանի Հանրապետութեան մեդալներով: Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրուել է` Լարիսա Վարազդատի ՄՈՒՐԱԴԵԱՆԸ Արմավիրի մարզպետի տեղակալ Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրուել են` Լեւոն Սամսոնի ԱՍԼԱՆԵԱՆԸ Լոռու մարզպետի խորհրդական Արա Արտուշի ԴՈԼՈՒՆՑԸ Սիւնիքի մարզպետի տեղակալ Սամուէլ Պօղոսի ԹԱՐՈՒԵՐԴԵԱՆԸ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մովսէս Խորենացու մեդալով. Անահիտ Լիւդուիգի ՅԱԿՈԲԵԱՆԸ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթութեան, մշակոյթի եւ սպորտի վարչութեան պետ:
  -   Հասարակութիւն