Սերժ Սարգսեան. Մենք կարողանալու ենք լուծել մեր պետականութեան ու պետութեան առջեւ ծառացած բոլոր պրոբլեմները<br />


Սերժ Սարգսեան. Մենք կարողանալու ենք լուծել մեր պետականութեան ու պետութեան առջեւ ծառացած բոլոր պրոբլեմները

  • 21-09-2010 14:54:33   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ. 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Անկախութեան հռչակման 19-ամեայ տարեդարձի առթիւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներ սեպտեմբերի 21-ին այցելեցին «Եռաբլուր» պանթէոն, յարգանքի տուրք մատուցելու անկախութեան համար զոհուածների յիշատակին: Տօնի առթիւ երկրի ղեկավարի հրամանագրերով գիտութեան, կրթութեան, մշակոյթի, արուեստի ոլորտների մի խումբ գործիչներ, պետական ծառայողներ, զինծառայողներ, իրաւապահ մարմինների մի խումբ աշխատողներ պարգէատրուեցին ՀՀ բարձրագոյն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհուել են նաեւ պատուաւոր կոչումներ։ Շնորհաւորելով պարգեւատրուածներին՝ երկրի ղեկավարը, մասնաւորապէս, նշեց, որ տօնական օրերը շատ լաւ առիթ են գնահատանքի եւ դրուատանքի խօսքեր ուղղելու նրանց, ովքեր ամէն օր են արժանի ուշադրութեան, ովքեր բարեխղճօրէն կատարում են իրենց աշխատանքը, ովքեր առաջ են մղում հասարակութիւնը։ «Մենք միշտ ասում ենք. ըր մեզ համար ամէնից կարեւոր արժէքը մարդն է, ուզում եմ աւելացնել, որ մեզ համար ամէնից կարեւոր արժէքը վաստակաշատ մարդն է, այն մարդը, ով բարեխղճօրէն կատարում է իր պարտականութիւնները», - ասաց Սերժ Սարգսեանը, յաւելելով՝ «շատ պարագաներում միգուցէ այդ մարդիկ չեն արժանանում այն գնահատականին, որ իրենք արժանի են, բայց մեծ հաշուով մարդու լաւ եւ բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի»։ ՀՀ նախագահը շնորհաւորեց պարգեւատրուածներին նաեւ Հայաստանի անկախութեան հռչակման 19-ամեայ տարեդարձի կապակցութեամբ։ «Առջեւում մեր 20-ամեակի միջոցառումներն են։ Ի հարկէ, երիտասարդ տարիք է պետութեան համար, բայց միեւնոյն ժամանակ նաեւ պարտաւորեցնող։ Այս ընթացքում շատ բան է արուել, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ անելիքները շատ-շատ են։ Ես առաւել քան վստահ եմ, որ ձեր օժանդակութեամբ մեր վաստակաշատ ու տաղանդաւոր այլ անհատների ակտիւ մասնակցութեամբ մենք կարողանալու ենք լուծել բոլոր այն պրոբլեմները, որ ծառացած են մեր պետականութեան ու պետութեան առջեւ։ Մենք երբեք մարտահրաւէրներից չենք խուսափել, որովհետեւ խուսափել մարտահրաւէրներից՝ նշանակում է անձնատուր լինել, յանձնուել։ Մեր տեսակը այդպիսին չի»,- ասաց Սերժ Սարգսեանը։
  -   Քաղաքական